Արսեն Թորոսյանն, ըստ էության, հերքելով պետության գոյությունը՝ շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝  անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մեկը մյուսին հակասող հայտարարություններին: Ստեփան Դանիելյանի՝ «Պետության, բանականության և բարոյականության ավարտը» վերտառությամբ գրառումը ներկայացնում ենք ստորև:

«Պետության, բանականության և բարոյականության ավարտը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետության» տարբեր սահմանումներ կան, սակայն նրանց բոլորի հիմքում ընկած է «օրենք» և «դատական իշխանություն» հասկացությունները: Եթե օրենքները և դատական իշխանությունը կասկածի տակ են դրվում, ապա պետությունը ավարտվում է: Անգամ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքն օրենքով հետապնդվում է, որովհետև չհարգել դատարանը, նշանակում է չընդունել պետության գոյությունը: Դա աքսիոմա է:

Կառավարության անդամը` նախարարը, հայտարարում է, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, հետո հրաժարվում է կատարել դատարանի որոշումը, սակայն մնում է իր պաշտոնին (պատժվելու մասին չենք էլ խոսում): Այսինքն, ըստ էության, հերքելով Պետության գոյությունը, նա շարունակում է մնալ նույն պետության գործադիր իշխանության պաշտոնյա` նախարար: Դա արդեն կարելի է համարել ՀՀ կառավարության քաղաքական կարծիքը:

Բայց սա չէ ամենաանտրամաբանականը: Համարելով, որ դատական իշխանությունը չի վայելում ժողովրդի վստահությունը, չկատարելով դատարանի որոշումը, ինքը դիմում է նույն դատարանին, իր “արժանապատվությունը” պաշտպանելու համար: Սա ոչ միայն պետության ավարտն է, այլ` բանականության ու բարոյականության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անհետևողականությունը, անպատասխանատվությունը, քայլերի ու խոսքերի անտրամաբանականությունը, պետության ու քաղաքականության մասին պատկերացումների բացակայությունն այս կառավարության ու խորհրդարանի բնութագիրն է:

Մեջբերումները ստորև:

– «Վեթինգը պետք է սկսել միզաբուժության գուրու և պապայի (կամ միգուցե մամայի) բալա դատավորներից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը: «Հայկական Ժամանակ», 08/06/2019:

– «Ես ուղիղ եթերով հայտարարում եմ, որ դատարանի վճիռը կդնեմ իմ ֆեյսբուքյան էջում, և ևս մեկ անգամ կվերահաստատեմ, որ այն, ինչ ասել եմ ուղիղ եթերների ժամանակ, կրկնում եմ։ Ավելին, նորից կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ՀՀ ժողովրդի մեծամասնության վստահությունը և կարիք ունի արմատական բարեփոխումների թե՛ պրոցեդուրալ, թե այն անձերի առումներով, որոնք շարունակում են դատական վճիռներ ընդունել» – Արսեն Թորոսյան:

17 Մարտի 2020, “Երկիր” օրաթերթ:

-«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դատի է տվել Մասիսի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին: Նախարարը պահանջում է Նունե Ավանեսյանից հրապարակայնորեն զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել»:

«Արարատնյուզ», 19 Մայիսի, 2020»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով