Արգելվում է տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների․ Հայկ Մարությանը դիմել է քաղաքացիներին

Այսօրվանից Երեւանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

« Հարգելի համաքաղաքացիներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօրվանից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը:

Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաև վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղևորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը և/կամ ուղևորափոխադրող ընկերությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչև խախտման վերացումը:

Վստահ եմ, որ երևանցիները կդրսևորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետևեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթևեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:

Առո՛ղջ եղեք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով