Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել:

«Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով