Ամոթալի գրոհ կաթողիկոսի նկատմամբ, սեփականության անթաքույց խլում, ապրինի քրեական հետապնդումներ. ի՞նչ արեց կառավարությունը՝ ֆորմալ 40-օրյա կարանտինի ընթացքում. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի»  ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կառավարության հայտարարությանը, թե մայիսի 4-ից սահմանափակումների մեծ մասը չեղարկվելու է:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

« Ավարտին է մոտենում 40-օրյա ֆորմալ կարանտինը։ Այս ընթացքում իշխանությունների գործունեությունը կարելի է երեք մեծ խմբի բաժանել՝ (1) Համավարակի հաղթահարմանն ուղղված քայլեր (իրավական սահմանափակումների ամրագրում, դրանց կատարման ապահովում, առողջապահական ենթակառուցվածքի կարողությունների ավելացում և այլն), (2) Համավարակով պայմանավորված կամ չպայմանավորված խնդիրներին արձագանքում (Արցախյան բանակցություններ, տարբեր բողոքի դրսևորումներին արձագանք, Արտուշ պապիկ, քրեածին իրավիճակի վերահսկում և այլն), (3) Համավարակով չպայմանավորված քաղաքական նախաձեռնություններ։

Առաջին և երկրորդ էլեմենտներին շատերն են անդրադառնում։ ՀՀ քաղաքացու դիրքերից փորձեմ ամփոփել երրորդ «ճակատը»՝ այս ընթացքում ի՞նչ գործընթացներ նախաձեռնեցին իշխանությունները։ Հիշեցնեմ, որ «նորմալության» ու «խելքը-գլխինության» ամենանվազ ցենզ ունեցող պետությունների կառավարող ուժերը կարանտինի ընթացքում փորձում են սուր խնդիրները հետաձգել կամ հարթել, հանրության բոլոր ազդեցիկ ուժերին համախմբել, փոխադարձ հարգանքի ու ներքին խաղաղության մթնոլորտ ձևավորել։ Իսկ ի՞նչ արեցին մեր իշխանությունները.

1) Ամոթալի, լայնածավալ ու թունոտ գրոհ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հայ Եկեղեցու նկատմամբ։

2) Սեփականության անթաքույց խլում՝ ռեպրեսիվ ողջ ապարատի ներգրավմամբ՝ ուղեկցված տոտալ ապօրինություններով ու ցուցադրական ամենաթողությամբ։ Ucom-ի գործ։

3) Բացարձակ անհիմն, ապօրինի նոր քրեական հետապնդումների նախաձեռնում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Միքայել Մինասյան։

4) Պետական մակարդակով անմեղության կանխավարկածի ծայրահեղ ցուցադրական ու ընդգծված կոպիտ խախտումներ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ։ Արթուր Վանեցյան։

5) Ազատությունը վերադարձնելու հարցը դատական քննության առարկա դարձնելու հնարավորությունից քաղաքական ընդդիմախոսին ցուցադրաբար զրկելը։ Երկրորդ նախագահ։

6) Խիստ վիճելի, ագրեսիվ օրինագծերի նախաձեռնում կամ ափալ-թափալ ընդունում Ազգային ժողովում։ «Ապօրինի հարստացման մասին օրենք» և այլն։

Ցանկն ամբողջական չէ, բայց հետևությունը հստակ է. իշխող ուժը չպետք է տնօրինի Հայաստանի ապագան»։

«ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանն է հեղափոխությունից առաջ և հետո».Նարեկ Մալյան

17.05.2020

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Նոր կոռուպցիոն սխեմա՞. հայտնի եռյակը դիմակի բիզնես է սկսո՞ւմ Հայաստանում

17.05.2020

«Եթե տղամարդ լինեիր, կարող ա պահանջեի ներողություն խնդրել գռեհիկ բառապաշարիդ համար, բայց ավաղ».Անժելա Էլիբեկովան`Ստոյպա Սաֆարյանին

17.05.2020

«Նիկոլ Փաշինյան ա’յ` անանուն հոդվածագիր բավական է,սթափվեք». Գարիկ Ուրումյան

18.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով