Ամենեւին չեմ զարմանա, եթե շուտով , իրար հետեւից կհնչեն մեզանում հայտնի մարդկանց անուններ, որոնք իբր վարակվել են կորոնայով, հայտնի լրագրողներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ

Բաց ու խուփ վիճակ՝ափ նետված ձկան պես
Մենք այսօր հայտնվել ենք բացուխուփ իրավիճակի մեջ, մի կողմից՝ խուփ ենք, այսինքն՝ փակ,պարետատունն այդպես է որոշել, մինչեւ հունիսի 13-ը , 17․00-ն երկարաձգել արտակարգը, բայց, մյուս կողմից ամեն ինչ այնքան բաց է, որ ամենաբաց ժամանակներում անգամ այդպես բաց չի եղել։Մարդիկ մոլորվել են։չեն հասկանում՝ հիմա բաց են թե՝ փակ, եթե աշխատելու են, ոնց են փակ լինելու, եթե տրանսպորտ են նստելու, ոնց են խուփ լինելու։Մյուս կողմից անհասկանալի է, եթե մարզասրահները աշխատելու են եւ այնտեղ հնարավորություն չի տրվելու մարզահագուստը հագնել, ոնց են մարզվելու՝ հագած-կապա՞ծ են գնալու մարզարահ, ո՞նց են լողալու եւ այդ լողազգեստով ոնց են ֆռֆռալու տաքսիների կամ երթուղայինների մեջ։

Մարդիկ չեն հասկանում, եթե պաղպաղակ ուտելիս դիմակը պարտադիր չէ, ապա պոպկոռն ուտելիսի ինչո՞ւ է պարտադիր, կամ՝ եթե ձեռքիդ կա դիմակ, ի՞նչ երաշխիք, որ այն չի վիրուսահարվի մինչեւ բերանիդ հասնելը․․․Մի խոսքով, խուճուճագույն վիճակ է եւ այս խուճուճությունները միայն մեկ պատճառով են՝ կառավարությունում, պարետատանը, առողջապահության նախարարությունում իրենք էլ են խճճված, եւ իրենք էլ լավ չեն հասկանում, թե իրենց համաշխարահային կենտրոնները որտեղ են ուզում «քցել»։ Եվ սա է պատճառը, որ իրենք էլ մեր հասարակությանն են «քցում» որտեղ պատահի․․․ Եվ եթե այս ամբողջ «քցոցիի» մեջ փող կա, ուրեմն, բարի եղեք հենց այդպես էլ ասեք, մի թաքցրեք, թե ինչը, ով եւ ինչու մեզ խառնեց այս համաշխարահային աֆյորային։ Երբեք չէի մտածի, որ սա կասեմ, բայց, ինձ թվում է, ներքին համոզմունք ունեմ, որ երբ մարտի սկզբին առողջապահության նախարարը ասում էր, թե կորունան սովորական գրիպի պես բան է, նա այդ ժամանակ ավելի ճիշտ էր,ազնիվ, քան այսօր, երբ խառնվեց համաշխարահային այս միտումնավոր, մտածված եւ ծրագրված խառնաշփոթի մեջ։Գուցե իսկապես, կորունան ինչ-որ մեկի շունն էր եւ այսօր այն հաչում է մարդկության վրա, իսկ շահութաբաժինը բաժանելիս շարքային մահկանացուներին կթողնեն անտեր․․Այո, հիմա մենք բոլորս միասին եւ բաց ենք եւ փակ եւ այս խուճուճ պատկերը այլեւս սրտխառնոց է առաջացնում ու պատճառը կորունան չէ․․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ․Գ Ամենեւին չեմ զարմանա, եթե շուտով , իրար հետեւից կհնչեն մեզանում հայտնի մարդկանց անուններ, որոնք իբր վարակվել են կորոնայով, հայտնի լրագրողներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ, իրար հերթ չտալով կսկսեն հայտարարել, թե վարակվել են․․․Սա հնարավոր շոուի կարեւոր մասն է լինելու․․․
Եւս մեկ հետգրություն՝ չմտածեք անտեսում եմ վիրուսը, հակառակը, ես խոսում եմ վիրուսը «օգտագործելու» մասին․․․

Մարգարիտ Եսայանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով