«Մինչև բերման ենթարկվելն էլ ասացի, որ իշխանությունը հավատարիմ է մնում պրոցեսը կրկեսի վերածելու իր նվիրական ցանկությանը».Կոնստանտին Տեր-Նակալյան

Հիմա հիմք են բերել, թե իբր մեզ բերման են ենթարկել սոցիալական հեռավորություն չպահպանելու համար, բայց ինքներդ էլ գիտեք, որ ոչ միայն այդ պահանջը կատարվում էր, այլ նաև այնտեղ գտնվող գնդապետը մեզ միանգամայն այլ բան էր ասում: Այս մասին այսօր լրագրողների  հետ զրույցում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նրա խոսքով՝ ի սկզբանե սխալ պահանջ էր դրված, որին նրանք չէին կարող ենթարկվել, քանի որ որպես այդպիսին կազմակերպված ակցիա չի եղել, սակայն ոստիկանները պնդում էին, որ 5 հոգուց ավել մարդ չի կարող մի տեղ հավաքվել:

«Մենք, քաջ գիտակցելով, որ ինչ-որ պատրվակով փորձելու էին մեզ բերման ենթարկել, բոլոր ներկաներին ձեռնոցներ և դիմակներ ենք բաժանել, որպեսզի Ոստիկանությունը որևէ պատճառ չունենա բերման ենթարկելու համար, ինչը արդյունք չտվեց»,- ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դիտարկմանը, թե արդեն պարզ դարձավ, որ Արթուր Դանիելյանը բացատրություն տալու էր կանչվել ծխախոտի արտահանման, ինչպես նաև Տաթիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումների համար էր, Կոնստանտին Տեր-Նակալյանը նշեց. «Մինչև բերման ենթարկվելն էլ ասացի, որ իշխանությունը հավատարիմ է մնում պրոցեսը կրկեսի վերածելու իր նվիրական ցանկությանը»:

Հիշեցնենք, որ Ոստիկանության մոտ այսօր հավաքված «Ադեկվադ» միաբանության անդամների հետ միասին բերման է ենթարկվել նաև ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար՝ Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև՝ ՀՀԿ անդամ Պողոսյան Հայկը  և  այլոք,որոնք   եկել   էին  աջակցելու Արթուր Դանիելյանին, որը  հրավիրել էր  Ոստիկանություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով