«Աղքատությունը գլխում հաղթահարելու համար ոչ մի Սամվել Ալեքսանյան չի կարող օգտակար լինել».Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն  Անդրանիկ  Թևանյանը  ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝«Ни рыба ни мясо»  վերնագրով: Գրառման մեջ ասվում է.

«Խնդիրն այն չէ, որ լրագրողական գործունեության տարիներին այն ենթագիտակցորեն ընկալել է որպես քաղաքական գործունեության մի մաս։

Խնդիրն այն է, որ պետության ղեկավարումն է ենթագիտակցորեն ընկալում որպես լրագրողական գործունեության մի մաս։

Ինչպիսին լրագրողական գործունեության որակն էր, այնպիսին էլ քաղաքականն է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, երկու դեպքում էլ կոմերցիոն տեսանկյունից հաջողել է՝ հաղթահարելով աղքատությունը գրպանում, բայց ոչ գլխում։

Աղքատությունը գլխում հաղթահարելու համար ոչ մի Սամվել Ալեքսանյան չի կարող օգտակար լինել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով