Daily Archives: 30.05.2020

«Էս թյուրիմացությունից ազատվելը այլեւս մեր երկրի համար դառնում է կենաց եւ մահու հարց․․․».Մարգարիտ Եսայան

Ու ցնցող բացահայտումները շարունակվում են, ու ինքնահռչակը գետինը չի մտնում, էս մեկն էլ չի հերքելու, ոնց հերքի անհերքելին․․․Այ անկուշտ, երկիրը դարձրել ես առք ու վաճառքի առարկա․․․․ Երեւի մի մութ անկյունում նստած եղունգներն է կրծում ու վախեցած վեր է թռչում դռան ամեն բացվելու հետ․․․ Ու ես, անցած երկու տարվա մեջ արդեն միլիոներորդ անգամ համոզվում եմ, որ… Կարդալ ավելին »

Գույքահարկի նոր դրույքները՝ Բենդերյան 400 մեթոդներից մեկը

Եկել է նաև ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման և գույքահարկի նոր համակարգի ներդրման ժամանակը: Սրանք Փաշինյանի խոսքերն են: Մարդը դեռ ոչինչ չի արել, որպեսզի քաղաքացիների ընդհանուր տնտեսական վիճակը բարելավի, ընդհակառակը՝ անօրինական հանրաքվեն անցկացնելու իր անշահասիրաբար իրականացվող քարոզարշավի պատճառով տապալեց կորոնավիրուսի դեմ պայքարը և այդքանով արդեն Հայաստանը կանգնեցրել է տնտեսական խոր ճգնաժամի առջև: Բայց անզուսպ ցանկություն ունի… Կարդալ ավելին »

Գեղարքունիքում գրանցվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք

Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք: Նախկինում հայտնել էինք նաեւ, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն… Կարդալ ավելին »

Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր.Միքայել Մինասյան

  Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում  տեսանյութ է հրապարակել՝ «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր» մակագրությամբ:

Իրենց հայտարարագրերը թողած` ու՞մ հայտարարագրերի հետևից են ընկել

Վաղը՝ մայիսի 31-ին, լրանում է պետական պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի երկարաձգված ժամկետը։ Եվ հենց այսօր իշխանական խոսափողները հայտարարում են բնակչության համընդհանուր հայտարագրման ինստիտուտի ներդրմանը ձեռնամուխ լինելու մասին։ Գուցե այս ամենն այդքան զավեշտալի չլիներ, եթե կոռուպցիայից բողոքող նախկին ընդդիմադիրը վարչապետանալուց հետո սեփական հպավոր շրջապատի գույքն ու եկամուտը չթաքցներ այն ժողովրդից, ով այս… Կարդալ ավելին »

Տղամարդը «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ: Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6… Կարդալ ավելին »

Թե բա Սերժ Սարգսյանին պետք է դատել , թե բա գազը…

Սորոսից գրանտներ լափող հերթական գրանտակերը հերթական հակառուսական դատարկամտությունն է երկնել , իբր թե Սերժ Սարգսյանը Գազպրոմի հետ այնպիսի վատ պայմաններով է պայմանագիր կնքել ,որի արդյունքում Հայաստանը չի կարող այլ երկրից գազ գնել , իսկ ռուսներն էլ Հայաստանին գազը թանկ են վաճառում ու դրա համար պետք է Սերժ Սարգսյանին դատել … Ուրեմն լսեք այ գրանտակերներ՝ դեռևս… Կարդալ ավելին »

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձնանցից 358-ի վիճակը գնահատվում է ծանր, 58-ինը՝ ծայրահեղ ծանր։ Այս մասին մայիսի 30-ին ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկվա դրությամբ, ունենք 358 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 58՝ ծայրահեղ ծանր, 15՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի:Բժշկական հաստատությունների վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով»,- ասաց Փաշինյանը: Թեստավորումները իրականցվում են ըստ ցուցումների.… Կարդալ ավելին »