270 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ 2-ն ունեն թոքաբորբ․ Արսեն Թորոսյան

«Մեր ունեցած տվյալներով` երեխաները թեթև են տանում նոր կորոնավիրուսային հիվանդությունը։ Մենք մայիսի 20-ի դրությամբ ունենք երեխաների մոտ հաստատված 270 դեպք։ Երեխա ասելով՝ նկատի ունեմ մինչև 18 տարեկան քաղաքացի։ Երկու երեխա ունի թոքաբորբ, շատ թեթև, կյանքին վտանգ սպառնացող վիճակ չկա»,- ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ընդգծելով, որ հանգամանքը, որ երեխաները թեթև են տանում, չի նշանակում, որ անհարկի պետք է վարակվեն, պետք է պաշտպանենք բոլորին։

«Եթե ունենք փոքր երեխաներ, որոնց հետ պետք է գնանք փակ տարածք՝ խանութ կամ ինչ-որ սպասարկման վայր, անհրաժեշտ է, որ երեխաները նույնպես դիմակ կրեն։ Խոսքը ոչ թե կրծքի, այլ արդեն քայլող երեխաների մասին է»,- հավելեց նախարարը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 23 հղիի մոտ հաստատվել է կորոնավիրուս․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Բժշկական հաստատություններում կա կորոնավիրուսի վարակվածության 375 դեպք։

Թորոսյանի խոսքով՝ դիալիզ ստացող քաղաքացիների շրջանում ևս կան կորոնավիրուսով վարակվածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կա բժշկական հաստատություն, որտեղ դիալիզ են ստանում այն քաղաքացիները, որոնք ունեն դրական ախտորոշում։ Այո՛, դրա մեջ որևէ արտասովոր բան չկա, որովհետև մենք կազմակերպել ենք բուժօգնությունը հատուկ այնպես, որպեսզի դրական ախտորոշում ունեցող և չունեցող դիալիզ ստացող քաղաքացիների հոսքերը չխաչվեն իրար։ Այսինքն՝ այնպես անենք, որ ամբողջ դիալիզի ծառայությունը, որ սպասարկում է 1000-ից ավելի քաղաքացու, զերծ մնա կորոնավիրուսային վարակի ներհիվանդանոցային տարածումից, և դրա համար առանձնացրել ենք ամենամեծ դիալիզային ծառայություն ունեցող բաժանմունքներից մեկն այդ քաղաքացիների համար»,- նկատեց Արսեն Թորոսյանը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով