Daily Archives: 22.05.2020

Խորովածը վառեցիք տղերք

5-րդ ալիքի տնօրեն  Հարություն  Հարությունյանն  իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Շակալները հարձակվել են Տիգրան  Աթանեսյանի  ընտանիքի՝ կնոջ և անչափահաս երեխաների վրա: Չեմ զարմանում, սպասելի էր: Սպասելի է: Բոլորը պետք է պատրաստ լինեն դիմադրություն ցույց տալու: Անցել են այն ժամանակները երբ հանգիստ կարող էինք զբոսնել, հանգստանալ, քնել: Հիմա ուրիշ ժամանակներ են: Հիմա կարող են թոռան հետ… Կարդալ ավելին »

Երբ ՀՀ ժողովրդի ծառաները կերուխում են անում, սոցիալական հեռավորությունը պարտադիր չէ

Երեկ տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Ներկա էին զանազան պաշտոնատար անձինք Հայաստանից: Այսքանը սովորական լուրերի շարքից: Սակայն, թեպետ կարելի էր սպասել, որ արտակարգ դրության պայմաններում արարողությունը այդքանով կավարտվի, այն շարունակվեց կերուխումով: Լուսանկարները անմիջապես ողողեցին համացանցը և տիրաժավորվեցին տպագիր մամուլում: Լուսանկարների վրա տեսնում ենք Փաշինյանին, նրա կնոջը, Արարատ Միրզոյանին տիկնոջ հետ, հետին պլանում՝ Ալեն… Կարդալ ավելին »

«Տիգրան  Աթանեսյանի տան վրա հարձակումը լիովին արտացոլում է հանրապետությունում ստեղծված անպատժելիության մտնոլորտը».Վահան Բաբայան

Տիգրան  Աթանեսյանի տան վրա հարձակումը լիովին արտացոլում է հանրապետությունում ստեղծված անպատժելիության մտնոլորտը: Հայաստանին պետք է ուժեղ ձեռք կարգ ու կանոն հաստատելու համար: Այսպես շարունակելը անհնար է,մաֆիոզ և կրիմինալ բարքերը գլուխ են բարձրացրել մեր երկրում,ինչը երկու տարի շարունակ իրականացվող ատելության քարոզի և անպատժելիության արդյունք է: Վահան Բաբայանի   ֆեյսբուքյան  էջից

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա, սպառնալով կնոջն ու երեխաներին.Արմեն Աշոտյան

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող: Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին: Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա,… Կարդալ ավելին »

Չտանջեր և մասնագիտական և մարդկային բոբիկության առումով

Վերջերս ԲԴԽ անդամի պաշտոնը ծանրաբեռնած Հայկը հանդես եկավ հարցազրույցով։ Չէի անդրադառնա նրան, եթե խիղճս չտանջեր։ Չտանջեր և մասնագիտական և մարդկային բոբիկության առումով։ – ՍԴ-ն ինչ ասումա, ԲԴԽ-ն հլու հնազանդ անումա, ՍԴ-ի, այլ դատավորների հետ ԲԴԽ-ի ստվերային համագործակցության դրվագները չտեսնելը կուրության նշան կլինի և ես լիահույս եմ, որ քաղաքական իշխանությունը այս ամենին դեռ ուշադրություն կդարձնի, ԲԴԽ-ն… Կարդալ ավելին »

«Հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա».Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում   գրում   է. «երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա: 4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: սա կոչվում ա բեսպրեդել»

«Սուտ Նիկոլի շնորհիվ երկիրը միայն վնաս է կրում».Գարիկ Ուրումյան

Սուտ Նիկոլի շնորհիվ երկիրը միայն վնաս է կրում։ Թողնենք իրեն։ Ի՞նչ է մտածում մեր ժողովուրդը, որքա՞ն է պատրաստվում լուռ հետևել թե ինչպես են` ներսից քայքայում ամեն բան։ Հասկացանք սխալվել եք, չեք գիտակցել ի’նչ եք անում Նիկոլի կողքին կանգնելով, չեք մտածել անգամ, որ ձեր չնչին ներդրումով նպաստելու եք այսօրվա մեր այս իրավիճակին։ Հույսով եմ հիմա արդեն… Կարդալ ավելին »

Երբ պետք էր արտակարգ սահմանել ,բուկլետ էին բաժանում հիմա էլ ամբողջ օրը միայն դիմակից են խոսում

Երբ պետք էր արտակարգ սահմանել ,բուկլետ էին բաժանում հիմա էլ ամբողջ օրը միայն դիմակից են խոսում Էդ նույն դիմակի համար տուգանող իշխանությունը ասում էր դիմակը չի փրկում մնացեք տանը,հիմա ասում են դիմակը փրկումա,բայց միայն ՏՈւԳԱՆՔԻՑ: Շատ բան ասվեց վերջին երեք ամսում,վստահ եմ դեռ կրկին փոփոխություններ կլինեն,նույնիսկ նոր սահմանափակումներ, անտրամաբանական այս վիճակում մենք շատ բաներ դեռ… Կարդալ ավելին »

Ասում եմ, չէ՞, 2018-ին փախցրել է պետական կառավարման մեքենան, բայց քանզի քշել չգիտի, աջուձախ ջարդուխուրդ է անում

Կհիշե՞ք, որ համաճարակի սկզբին իշխանական քարոզիչները տարածում էին այս նկարը, որի տվայլներն իրականում արտացոլում էին, եթե չեմ սխալվում, 2017-2018 թվականների պատկերը. այն է՝ մինչև իշխանափոխություն: Այսինքն, մեր համակարգը միջազգային գնահատականներով, ավելի լավն է եղել: Այստեղ հարց է առաջանում. բա ինչու՞ այդ լավ համակարգով այդքան վատ պատկեր ունենք: Պատասխանն ակնհայտ է: Որովհետև այս և երկրի բազում… Կարդալ ավելին »

Կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը. Արթուր Վանեցյան. «Հրապարակ»

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին: – Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։ – Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ… Կարդալ ավելին »