2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ

2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Համառորեն դիմակների դեմ պայքարող Թորոսյան Արսենի շեֆը՝ նույն ինքը դեռ 4–5 օր առաջ հանրային վայրերում առանց դիմակ ֆռֆռացող Նիկոլը, հիմա էլ կաբինետում մենակ նստել է դիմակով և լայվով գրաֆիկ ա ցույց տալիս, որը կոչված է համոզելու, որ դիմակ կրելն է ազգին փրկելու կորոնավիրուսից»,- գրել է նա՝ նկատելով, որ դիմակ կրելու անհրաժեշտության մասին ինքը բարձրաձայնում է արդեն 2.5 ամիս:

«Ազգը ազատեք ձեր խայտառակ ղեկավարումից, ու դա կլինի ձեր ամենամեծ օգնությունը հայ ժողովրդին։

Համաճարակի դեմ պայքարը համակարգ է, ոչ թե մեկ գործողություն։ Ե՛վ թեստավորումն է, և՛ կարանտինն է, և՛ contact tracing-ն է, և՛ social distancing-ն է, և՛ հիգիենան, և՛ հանրային մոբիլիզացիան, և՛ նախօրոք անհրաժեշտ պաշտպանական միջոցների պաշարներ կուտակելն էր (հա, չնայած զգուշացնում էին ձեզ, բայց չարեցիք), նախօրոք ուրիշների փորձն ուսումնասիրելն էր (ոչ թե կուրորեն թխելը), ճիշտ ուղերձներ տալն էր և այլն, և այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2 տարում այդպես էլ չհասկացաք, որ կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ, այլ գլուխը կախ համակարգային աշխատանքը։

Առավել ևս ճգնաժամային կառավարումը…»,- գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով