1918 թ. մայիսի 28-ին տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը.«Հայաստանի Հանրապետություն»

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝  Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը:

Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների  քաղաքական ղեկը վարելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը՝ իրականության ճշգրիտ ներկայացումները չեն:

Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձևաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների և այլ հանրային միավորների միջոցով:

Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաև Հայ առաքելական եկեղեցին: Հետևաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին ՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձևավորվեցին Առաջին հանրապետության պետական ինստիտուտները և Ազգային կառավարությունը»,-գրում է թերթը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով