Daily Archives: 16.05.2020

«Կարո՞ղ էր արդյոք այս մախինացիան իրականացվել առանց պետական պաշտոնյաների հովանավորչության․․․ սա է գլխավոր հարցը».Դավիթ Խաժակյան

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի մասին… Այս իրադրության մասին կարծում էի կբարձրաձայնեն պետական մարմինները, բայց քանի որ վերջիններս լռում են, ինքս կխոսեմ սրա մասին։ Սրա մասին այսօր կարող էր խոսել նաև վարչապետը, սակայն ինչ-ինչ պատճառներով թեման չշոշափվեց։ Այսպես, գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին… Կարդալ ավելին »

«Սուր անկյուն»-ի անձնակազմն ինքնամեկուսանում է. Վահե Ղազարյան

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է։ Այդ մասին հայտարարել է հաղորդաշարի հեղինակ  Վահե  Ղազարյանը: ։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավաղ, Շամշյանի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Առողջություն և շուտափույթ ապաքինում: Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»։ Հիշեցնենք,որ  Ֆոտոլրագրողը նախօրեին… Կարդալ ավելին »

Սուտ համար ․․․Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փաշինյանն իր երկարաշունչ ասուլիսում 100 փաստ էր նշում։ Ու դարձյալ ստում էր։ Հիմա ապացուցեմ այդ ստերից մեկը՝ հիմնվելով Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա։ Այսպես, Փաշինյանը, անդրադառնալով կարագի գնին, նշել է․ «Կարագի գինը 2018-ին եղել է 4383 դրամ, 2019-ին 3906 դրամ, իսկ հիմա 3680 դրամ: Այսինքն գնանկում է եղել 16 տոկոսով: Սա կարեւոր է նրանով,… Կարդալ ավելին »

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է».Տիգրան Վարդանյան

Եթե տեղյակ եք, ապա վերջերս քանի որ մենք տանուլ ենք տվել Արցախի շուրջ բանակցային գործընթացը և դա անհերքելի փաստ է, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ ջանքերի շնորհիվ, մի շարք պաշտոնատար անձինք, դեսպանատների ներկայացուցիչներ և այլոք, կոպիտ ասած հաշվի են նստում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ: Նրան ընդունում է նաև Նիկոլ Փաշինյանը և իր իշխանությունը: Այս ամենի… Կարդալ ավելին »

«Նորմալ բանականության տեր հայ մարդը չի կարող լսել Նիկոլի հեքիաթները».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան  Բաբայանը  գրում է. «Նորմալ բանականության տեր հայ մարդը չի կարող լսել Նիկոլի հեքիաթները Այս կիսաքաոսային իրավիճակում մենք ունենք իրականությունից կտրված երկրի ղեկավար,ով հինգ ժամ դատարկ մտքեր է արտահայտում և չի տիրապետում հանրապետությունում ստեղծված վիճակին: Նիկոլը այլ ելք չունի,նա պետք է մտածի իշխանության անցնցում փոփոխության մասին և հեռանա քաղաքականությունից»:

Ավտովթար «Ջրաշխարհ»-ի մոտ. կան վիրավորներ

Մայիսի 16-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel Zafira» (վարորդ՝ Արթուր Գ․, ծնված… Կարդալ ավելին »

«Նորքի տուն-ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն». ԱՆ

«Նորքի-տուն ինտերնատում բնակվող ավելի քան 40 մեր ավագ սերնդի ներկայացուցիչների, ինչպես նաև անձնակազմից մի քանիսի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն: Սա իհարկե հիվանդության տարածման շատ վտանգավոր օջախ է` հաշվի առնելով պացիենտների տարիքը և ուղեկցող քրոնիկական հիվանդությունները: Արդեն 2 օր է տեղում աշխատում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկները պացիենտների առողջական վիճակը գնահատելու և հսկելու… Կարդալ ավելին »

«Ադրբեջանը քեզ քննադատում է, քանզի դժգոհ է այս պահին բանակցություններին քեզանից արդեն պոկած զիջումների ծավալից».Արմեն Աշոտյանը`Փաշինյանին

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատասխանելով Ալիևի պահվածքի մասին վերջերս տված «կոնստրուկտիվ» գնահատականի հարցին, Փաշինյանը ոչ միայն վերահաստատեց Ադրբեջանի նախագահին տված գնահատականը, այլև չդիմացավ էժան գայթակղությանը Արցախի հարցով մեր մտահոգված և փաստարկված քննադատությունը նույնականացնել եւ զուգահեռացնել Ադրբեջանի քննադատության հետ։ Վստահ եմ, որ Նիկոլն ինքը իր հարցի պատատխանը շատ լավ գիտի, բայց քանի որ… Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ժամի փոփոխություն է տեղի ունեցել. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

  ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն: «ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Հայտնում ենք, որ մայիսի 17-ին նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 17։40-ին՝ նախկինում հայտարարված 15։40-ի փոխարեն։ Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել… Կարդալ ավելին »

Փորձել են կոտրել փաստաբանական գրասենյակի դուռը

  Այսօր առավոտյան` 10։30- ի սահմաններում փորձել են կոտրել Երևանի Հր. Ներսիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող փաստաբանական գրասենյակի դուռը և այդպիսով հեռացնել փաստաբանին այդ հասցեից։ Գրասենյակը  պատկանում  է փաստաբան Ռոբերտ Գրիգորյանին: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում պարզում են հանգամանքները: