Daily Archives: 15.05.2020

Արդեն հաջողվել է վնաս հասցնել Ցեղասպանության պահանջատիրության գործին. Նարեկ Մալյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, դեռևս անցած տարի երկու քաղհայցով դիմել էր իմ դեմ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, ով հրավիրվել է Ոստիկանության 6-րդ վարչություն: «Ես իմ ֆեյսբուքյան էջում վերջնաժամկետ էի ներկայացրել այն մարդկանց, ովքեր զբաղվում են թուրք ներելու քաղաքականությամբ և ասել էի, որ «մերումանուկ» եմ անելու: Երբ… Կարդալ ավելին »

Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառումը (կարգը սահմանված է ՀՀ կառավարության 14.05.2020թ. թիվ 730-Լ որոշմամբ): 18-րդ միջոցառման նպատակն է օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող) և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը: Միջոցառման շահառու կարող են… Կարդալ ավելին »

Yandex.Taxi Հայաստանի հայտարարությունը՝ տաքսիների շուկան կարգավորող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ

Վերջերս ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց ուղևորափոխադրումների ոլորտը կարգավորող օրենքի նոր նախագիծ, որը, ընդունվելու պարագայում, լրջագույն սոցիալական ազդեցություն կունենա տասնյակ հազարավոր անձանց վրա, ովքեր ուղևորափոխադրման ծառայություն են իրականացնում աշխատելով օնլայն հարթակների հետ։ Մենք բազմակողմանիորեն քննարկել և այս հարցազրույցում առանձնացրել ենք մեր հիմնական մտահոգությունները։ Մենք հասկանում ենք նախարարության նպատակները, այն է՝ շուկան դարձնել «սպիտակ», թափանցիկ, որակյալ… Կարդալ ավելին »

Պարետի որոշմամբ սահմանված հիմնական կանոնները` կրթության ոլորտի և մանկապարտեզների գործունեության համար

Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ամբողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների պայմաններում Պարետի մայիսի 14-ի որոշմամբ կրթական հաստատությունների համար սահմանված են աշխատանքային հետևյալ ռեժիմները. Տարրական, հիմնական և միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն /բացառությամբ ինտերնատուրայում և կլինիկական օրդինատուրայում/ ուսումնական գործընթացը թույլատրվում է կազմակերպել բացառապես առցանց կամ հեռավար եղանակով: Կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքները՝ հաստատության ղեկավարի հրահանգներին համապատասխան: Կրթության բնագավառում օժանդակ գործունեություն ծավալող կազմակերպությունները ևս ուսումնական գործընթացը կազմակերպեն բացառապես առցանց կամ հեռավար եղանակով : Նախադպրոցական կրթություն Պարետի որոշման հավելված 12-ում սահմանված են անվտանգության կանոններ նախադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպությունների համար:… Կարդալ ավելին »

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք. ընդհանուր թիվը հասել է 424-ի. մարզպետ

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է: Առո՛ղջ եղեք»:

Որոշ հակիրճ փաստեր վերջին ամիսների Հայաստանի մասին

108 միլիոն ԱՄՆ դոլար պարգևավճար Փաշինյանի օրոք Հեծանիվով վրաերթի պատմությունը ԾԾ ստեղծումը Աշխատանքից զրկված մարդկանց կտրուկ ավելացումը ՄԻՊ-ի հանդեպ ԱԺ-ում շատ «հարգալից» վերաբերմունքը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծը Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը Լավրովի հայտարարությունը Մինասյանի մեղադրանքները սիմվոլիկ գումարների վերաբերյալ UCOM-ի շուրջ պատմությունը Ծխախոտի մաքսանենգության դեպքը Վիրուսակիրների և մահերի աճ Սամասուդի և պադյեզդի ասֆալտին փռելու Նիկոլի հայտարարությունները Արգիշտի… Կարդալ ավելին »

«Գրագողականներն» ընդդեմ Գոգյանի. Yerkir.am

yerkir.am-ը գրում է. Մոտ երկու տարվա պաշտոնավարումից հետո (նշանակվել էր 2018 թ. Հունիսի 12-ին) այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։ Աշխատանքից ազատման պատճառների մասին պարոն Գոգյանը ավելի ուշ նշել է իր դիմատետրում կատարած գրառման մեջ։ ԲՈԿ-ի՝ արդեն նախկին նախագահի առանձնացրած երեք կետերից առաջին երկուսում ամրագրվել են աննախադեպ փաստեր և երևույթներ, որոնցից… Կարդալ ավելին »

«Ժառանգությունը» նոր նախագահ ունի

Մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ. կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ընտանիքի օրվա առթիվ

Այսօր Ընտանիքի օրն է: Այդ առիթով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Այսօր ընտանիքի օրն է Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստնությունը, նվիրվածությունը և հոգատարությունը: Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ: Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»:

Ոչ ոք Զոհրաբ Մնացականյանից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումներ, արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն. Վահե Հովհաննիսյան

Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։ Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։… Կարդալ ավելին »