Daily Archives: 15.05.2020

«Հորդորում ենք՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն». Տիգրան Վիրաբյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մանկապարտեզների աշխատանքները կվերսկսեն մայիսի 20-ից Ամեն օր պարտադիր կախտահանվի մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ: Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 161 հեռահար ջերմաչափ: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11… Կարդալ ավելին »

Ուզեք, թե չուզեք, իրական ընդդիմությունը նրանք են, ովքեր պայքարեցին Նիկոլի իշխանության դեմ առաջին իսկ օրվանից ու մինչև այսօր

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական ընդդիմությունը նշանակովի ու պատվերով չի լինում։ Ժողովրդավարությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար։ Այն իրենից ենթադրում է գաղափարների մրցապայքար ու բազմակարծություն, որտեղ առկա է ընդդիմադիր և իշխանական հատվածներ։ Եվ նախկինում և առավել այսօր արդիական է, թե ո՞վ է իրական ընդդիմությունը հարցը։ Հասարակության մեջ կարող են լինել… Կարդալ ավելին »

Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը նոր՝ ադամանդային սկանդալի նախաշեմին.Միքայել Մինասյան

Վստահ եմ՝ դուք էլ եք նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսահոլովակում հայտարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Պրոցեսը կարող ենք համարել սկսած… Կարդալ ավելին »

Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի

Արա  Վարդանյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. «Հաշվի առնելով ներքաղաքական արագ զարգացումները և իշխանության անթաքույց ցանկությունը ամեն կերպ շատ արագ ձեռբազատվել Սահմանադրական Դատարանի կազմի մեծամասնությունից, մեզ մոտակա օրերին սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ։ Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան,… Կարդալ ավելին »

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն. Տեղեկական շտաբ

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն:Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը։ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի… Կարդալ ավելին »

Այս պահին Մոսկվայից Երևան է վերադառնում 232 քաղաքացի. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող եւ դասընթացների մասնակցող ՊՆ անձնակազմի 320 ներկայացուցիչ։ Առաջիկայում կազմակերպվելու է նաեւ զորակոչի ենթակա անձանց տեղափոխումը»։

ԵԽ պաշտոնյան Ռուբեն Մելիքյանին նամակով տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ՍԴ-ին վերաբերող փոփոխությունների վերաբերյալ. «ՈՉ»-ի հայտարարությունը

Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։ Այս մասին ասվում է «ՈՉ» քարոզչական խմբի ֆեյսբուքյան էջում արված հայտարարության մեջ: «Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։ Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է… Կարդալ ավելին »

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, դեպքերի ընդհանուր թիվը 24 է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով ՀՀ ուղարկված 57 փորձանմուշից 27-ի հետազոտության պատասխանները, գրում է տեղեկատվական շտաբը: «Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են : Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Մյուս 30 թեստավորված… Կարդալ ավելին »

Պարետի որոշմամբ՝ սահմանվել են գրասենյակային պայմաններում աշխատանքի կազմակերպման կանոնները

Մայիսի 17-ին ժամը 23։59–ից պարետի ուժի մեջ մտնող որոշմամբ սահմանվել են գրասենյակային պայմաններում աշխատանքի կազմակերպման կանոնները։ Որոշումը՝ ստորև. «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է: Դրա ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։ Գրասենյակային աշխատավայրերում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա… Կարդալ ավելին »