Daily Archives: 10.05.2020

Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին կլինի արևային եղանակ

«Մայիսի 11-ից սկսած անձրևները հիմանակնում դադարում են և առաջիկա 10 օրերին օրվա մեծ մասը ունենալու ենք արևային եղանակ»,- այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ «Օդի ջերմաստիճանը վաղվանից սկսած բարձրանում է, մայիսի 11-15-ին այն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Կարճատև, երակային բնույթի անձրևներ հանրապետության առանձին վայրերում կլինեն… Կարդալ ավելին »

Աբովյան քաղաքի 32-ամյա բնակչի անհետ կորելու փաստով ոստիկանության Սևանի բաժնում սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Մայիսի 8-ին ոստիկանության Սևանի բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում է Shamsyan.com կայք։ Ըստ այդմ՝  նշված քրգործը հարուցվել է Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վիրաբյանի անհետ կորելու փաստով: Այդ օրը ոստիկանության Սևանի բաժին են դիմել Վ. Վիրաբյանի հարազատները և հայտնել, որ նա Աբավյան քաղաքից եղբորը պատկանող ավտոմեքենայով եկել… Կարդալ ավելին »

Հարգելի’ վարորդներ, պահպանե’ք ճանապարհային երթևեկության կանոնները. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը։ Մայիսի 7-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 24 տրանսպորտային միջոց։ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար 8 մեքենայի վարորդի նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ 6 մեքենայի դիմապակիները թույլատրելիից… Կարդալ ավելին »

Հեղափոխական սադրանք Հայաստանի ու Արցախի դեմ․ ո՞րն է լինելու Փաշինյան–Պուտին հարաբերությունների վատացման գինը

  Մինչ մեր խորհրդարանում քարոզվում է օրուելյան ոճի «բռնության սադրանքի» տեսությունն ու արժանանում ԱԺ ագրեսիվ մեծամասնության բուռն ծափահարություններին, աղմուկի մեջ խեղդվում է այն փաստը, որ պաշտոնական Երևանը Արցախի հարցով բանակցել է տխրահռչակ փուլային տարբերակի շուրջ։ Այդ փաստը թաքցնել փորձողն ու վարչապետի համար փաստաբանություն անողն, ի դեպ, նույն վարչապետի կողմից հռչակվեց սադրիչ և ժողովրդի թշնամի, իսկ… Կարդալ ավելին »

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 138, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահվան դեպքերինը՝ 45

Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 138 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3175 է, մահացածների թիվը՝ 44: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 49 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1267, փաստացի բուժվողներինը՝ 1852: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 30397 քաղաքացի: Եվս 2… Կարդալ ավելին »

Կորոնավիրուսից մահացած 74-ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ․ ԱՆ

Կորոնավիրուսից այսօր գրանցված մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտը եղել է 74 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է»,- ասված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Կոտայքի մարզում հոր ու որդու «մրցարշավն» ավարտվել է խոշոր ավտովթարով, բախվել է 3 մեքենա, որոնցից մեկն ընկել է կամրջից, կան վիրավորներ

  Երեկ՝ մայիսի 9-ին, խոշոր և արտառոց ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Տեղեկացնում է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի Ջերմոցների փողոցի թիվ 10/28 հասցեում գտնվող «Մավաս ագրո» ՍՊԸ-ի մոտակայքում բախվել են Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչներ, 22-ամյա Սերժիկ Միքայելյանի վարած Opel մակնիշի 36 TՏ 993 համարանիշի, 51-ամյա Միքայել Միքայելյանի վարած Mercedes-600 մակնիշի 36… Կարդալ ավելին »

Կրակոցներ՝ Արարատի մարզում. անհայտ անձն ինքնաձիգով մուտք է գործել Վեդիի քարի արտադրամաս և մի քանի կրակոց արձակել

Մայիսի 8-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձն ինքնաձիգով մուտք է գործել Վեդի քաղաքի Արարատյան 117 հասցեում գտնվող քարի արտադրամասի տարածք, այնուհետև մտել սենյակ և մի քանի կրակոց է արձակել Վեդի քաղաքի բնակիչ, 43-ամյա Լաերտ Շ.-ի ուղղությամբ: Ինչպես… Կարդալ ավելին »

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միաժամանակ հայտնում… Կարդալ ավելին »

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Nissan-ը, Opel-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր

Մայիսի 9-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արամ Խաչատրյան 25 շենքի դիմաց բախվել են BMW մակնիշի 04 ZZ 024 համարանիշի, Nissan մակնիշի 35 QO 590 համարանիշի, Opel մակնիշի 36 LN 167 համարանիշի և Ford Transit մակնիշի 34 MP 904 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, 1 հոգի գլխի մասում… Կարդալ ավելին »