«1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռք բերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին». Արմեն Աշոտյան

Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառլեյը։

Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արեւելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը։

Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ եւ աշխատելով այս ուղղիոթյամբ, մշտապես անձամբ հետեւում եմ նման քննարկումներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իհարկե, ձեզ նախեւառաջ կհետաքրքրի, թե ինչ է խոսվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին եվրահանձնակատարի եւ եվրադեպուտատների կողմից։

Պատասխանեմ՝ ոչինչ։

Մոտ երկու ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես։ Այդ հարաբերություններին իր զեկույցում չանդրադարձավ հանձնահատարը, չհնչեցին հարցեր դեպուտատների կողմից։ Ոչ CEPA-յի (ՀԸԳՀ), ոչ վիզաների ազատականացման, ոչ Արցախյան հակամարտության, ոչ կորոնավիրուսի դեմ պայքարի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ասեմ, որ Արեւելյան գործընկերության մյուս երկրների հետ հարաբերությունները այսօրվա նիստին քննարկվել են։

ԱԺ-ում տաքուկ ծվարած, գործուղումներից վարակի պատճառով զրկված, բայց պարգեւավճարներ վայելողների եւս մեկ տեսանելի բացթողումն էր եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինդիկատոր։

Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞։ 1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռք բերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին։

Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»։

Հ.Գ. Մի հարց էլ կա այս կապակցությամբ, որին վաղը կանդրադառնամ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով