Daily Archives: 09.05.2020

ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՆԱԵՎ ՉՍՊԻԱՑՈՂ ՎԵՐՔ Է, ԻՆՉՊԻՍԻՆ ՊԱՊԻՍ ՃԱԿԱՏԻ ԽՈՐ ՍՊԻՆ ԷՐ

Հայրենական Մեծ պատերազմը լինելով փառապանծ հաղթանակ՝ նաեւ չսպիացող վերք է: Ճիշտ այնպիսին, ինչպիսին պապիս ճակատի խոր սպին էր, որն անընդհատ պիտի իրեն հիշեցներ անցած արհավիրքները, իսկ մեզ անսահման հպարտություն պարգեւեր ու մեծ ակնածանք: Կարծես, մի փակված թեմա լիներ, թե որտեղ է կռվել, որտեղ վիրավորվել եւ ինչպես է փրկվել պապս, ինչի մասին ինքս երբեք չեմ հարցրել…… Կարդալ ավելին »

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար…». Գագիկ Ծառուկյան

Սիրելի՛   հայրենակիցներ, սրտանց շնորհավորում  եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Այս տարի ամբողջ խաղաղասեր մարդկությունը տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի և Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, որը մեծագույն իրադարձություն էր ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ  հայ ժողովրդի համար: Առաջին… Կարդալ ավելին »

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին

Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ժողովրդին և գործող Նախագահ Բակո Սահակյանին։ Ուղերձում, մասնավորապես ասված է․ “Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկն է։ Բազմաթիվ դժվարություններից ու ծանր փորձություններից հետո այդ նշանավոր հաղթանակը մեզ համար սեփական ուժերի հանդեպ վստահության ամուր հիմք դարձավ՝… Կարդալ ավելին »

«Աբաջյանի ֆեյք պապիկին համարժեք մեր Քաջ Նազարի տարածած ինֆորմացիան».Միհրդատ Մադաթյան

ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՄԻ ՍՐԲՈւԹՅԱՆ Տիկնայք և Պարոնայք ՀԱՅՐՍ անցել է ամբողջ Հայրենական Պատերազմը, եղել է Միսակ Մանուշյանի (շատերը արդեն չեն ճանաչում, բայց ինչպես ասում են՝ Գուգլը Ձեզ օգնական) կապավորը, կտտանքների է ենթարկվել համակենտրոնացման ճամբարում և բախտի բերմամբ վիրավորված, բայց կենդանի վերադարձել է տուն, չնայած նրա, որ նրանից սև թուղթ էր եկել։ Եվ ես այս ամենի… Կարդալ ավելին »

«Գյադաների ժամանակներում հուշահամալիրը շրջափակված է ոստիկաններով և թույլատրված է միայն իշխանական պաշտոնյաների մուտքը». Դավիթ Խաժակյան

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընկերներս հարցնում են, թե ինչո՞ւ ԼՀԿ պատգամավորները ծաղիկ չեն խոնարհել Անմար կրակի մոտ: Պատասխանը շատ պարզ է, քանի որ #ԳյադաներիԺամանակներում հուշահամալիրը շրջափակված է ոստիկաններով և թույլատրված է միայն իշխանական պաշտոնյաների մուտքը»:

Facebook-ի ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է. նա «զելյոնկա» լցնող Ն. Սարգսյանն է

Մայիսի 6-ին Երեւան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ եթերով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, բացառիկ ցինիզմով զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ։ Նշենք, որ խոսքը Նարեկ Սարգսյանի մասին է, որը հանրությանը հայտնի է նրանով, որ 2019-ի նոյեմբերի սկզբին Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ «ՀուԶանք… Կարդալ ավելին »

«Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում…». Աշոտ Ղուլյան

Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը նվիրված մայիսյան եռատոնին: Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձ ստորև. «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ: Հազարամյակների տարեգրություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով ու փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը… Կարդալ ավելին »

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

Հանրապետության տարածքում՝ Մայիսի 9-ի ցերեկը, 10-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 11-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

ՊԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին. ՊԲ հրամանատար

Արցախի պաշտպանության բանակը, այսօր էլ շարունակաբար կատարելագործվելով, արդիականացնելով իր զինանոցը, ամրապնդելով մարտական հմտություններ, հուսալիորեն պաշտպանում է երկրի սահմանները` պատրաստ անհրաժեշտության դեպքում հերթական խորտակիչ հարվածը հասցնել հակառակորդին: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղերձում՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և ՊԲ օրվա կապակցությամբ «Մայիսի 9-ը առանձնահատուկ տեղ է գրավում մեր… Կարդալ ավելին »