Daily Archives: 08.05.2020

Շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ. Սուրենյան

  Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ «Վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք իրենց առավելագույն ինտենսիվությանը կհասնեն մայիսի 10-ին։… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Արցախ՝ մասնակցելու Մայիսի 9-ի միջոցառումներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն այցելելու է Արցախի Հանրապետություն՝ մասնակցելու Մայիսի 9-ի տոնական միջոցառումներին: Վարչապետը նաև որոշում է ստորագրել ու մայիսի 8-10-ին Արցախ գործուղել նաև վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին և վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին: Հիշեցնենք, որ հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում… Կարդալ ավելին »

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է կորոնավիրուսով հիվանդ 82 քաղաքացի․ մարզպետարան

Շիրակի մարզում կորոնավիրուսից լավացածների թիվն ավելացել է 3-ով․ ունենք լավացման 24 դեպք։ Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 24 պացիենտ առողջացել է: Հիվանդության անախտանիշ ընթացքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում… Կարդալ ավելին »

Շուշիի ազատագրումը, հիրավի, համահայկական հաղթանակ եւ վերածնունդ էր. Հրայր Թովմասյանի շնորհավորանքը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մայիսյան եռատոնի՝ Հաղթանակի եւ խաղաղության, Շուշիի ազատագրման եւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա առթիվ: Կասկածից վեր է, որ հայ ժողովուրդը իր վճռորոշ եւ ուրույն դերակատարությունն… Կարդալ ավելին »

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավթաշենի կամրջից

  Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։  

Պուտինը Հայաստանին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի առաջնորդներին եւ քաղաքացիներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի ժողովուրդներին: Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ մեր երկրներում սրբորեն հարգում են հերոսների հիշատակը, որոնք ճակատամարտում… Կարդալ ավելին »

Վրաստանը հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին

Թբիլիսին հետ է կանչել Կիևում իր դեսպանին այն բանից հետո, երբ վրաց նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրամանագրով նշանակվեց Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ. այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալքալիանին. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի հրամանագրով Սահակաշիլու նշանակման մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան.

Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել․ «Մեդիա պաշտպան»

2020 թ-ի ապրիլի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 593 հոդված, որոնցից 71-ը եղել է բացասական, 522-ը՝ չեզոք։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Լրատվականներն անդրադարձել են ՌԴ-ում… Կարդալ ավելին »

Послание 95-летней Розалии Абгарян в честь дня победы

97-летняя Розалия Сергеевна Абгарян отправилась на фронт всего в 18 лет, через 4 дня после дня рождения. После окончания школы прошла трехмесячные курсы, освоила военную специальность связиста и отправилась на передовую в Великой Отечественной войне в качестве радиста. Прошло более 75 лет, однако и сегодня горькие воспоминания о войне ее не покидают. С 1941 по… Կարդալ ավելին »