Daily Archives: 05.05.2020

Փաշինյան Նիկո՛լ, վե՛րջ տուր պարգևավճարների հատկացմանն ու պետական բյուջեի մսխմանն ուղղված պետականակործան որոշումներիդ .Խաչիկ Ասրյան

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Հայաստանի ապազգային իշխանության գործողությունները՝ առկա մարտահրավերներին ուղղված, համարժեք չեն և չեն արտահայտում Հայաստանի քաղաքացիների շահերն ու սպասումները՝ Հայաստանի ընտանիքներին մատնելով համատարած աղքատության: Հայաստանի Կառավարության կողմից քաղաքացիներին ու տնտեսվարող սուբյեկտներին տրվող սոցիալ-ֆինանսական օգնության ծրագրերն այնքան խորամանկ ու վերացական են մտածված, որ, գրեթե, անհնարին է դրանցից օգտվելը: Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլն առանձնակի… Կարդալ ավելին »

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (կից ձևաչափով), անձնագրի և դիպլոմի պատճենները ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին` [email protected] մինչև 2020թ-ի մայիսի 10-ը: Փաստաթղթերն ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ` այստեղ

Զինծառայող Տարոն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ. մայիսի 04-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ընթացքում ականի պայթյունի հետևանքով մահացու վնասվածք է ստացել մայոր Տարոն Ռուբիկի Պողոսյանը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական… Կարդալ ավելին »

Արցախում ընդհանուր թեստավորվել է 310 քաղաքացի. Արցախի տեղեկատվական կենտրոն

Մայիսի 5֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի: Արցախ/Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ընդհանուր թեստավորվել է 310 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի, կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։

Նախագծի անվանումը՝ հերթական մերժվածը․ Գևորգ Պետրոսյանի նախագծին ԱԺ-ն դեմ քվեարկեց

Այս նախագիծը երկու անուն ունի՝ երկար ու կարճ: Երկար անվանումն է ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին, իսկ կարճը՝ «հերթական մերժվածը»: Ագային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հերթական նախագիծը, որը բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում: ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է վաղեմության ժամկետ չկիրառել այն դեպքում, եթե եղել է Սահմանադրական կարգի տապալում: «Անկախ նրանից,… Կարդալ ավելին »

Գեղարքունիքում վերջին 2 օրում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել. մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,-նշել է նա:

Հայաստանը մտել է լուրջ ճգնաժամի մեջ՝ նման մեծ գումարային մնացորդ ունենալով. Էդմոն Մարուքյան

Մենք կարծում ենք, որ մայիս-հունիս ամիսների համար պետք է 100 մլրդ դրամ ծախսել, այսինքն՝ մայիս ամսին պետք է 100 մլրդ դրամ ներարկել տնտեսության մեջ, որպեսզի ՀՀ քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերվի: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ երկրում ստեղծված բանավեճն ամբողջությամբ նրանց այս առաջարկի… Կարդալ ավելին »

Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին.Արսեն Թորոսյան

«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։ Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։ Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։ Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։ Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ… Կարդալ ավելին »