Daily Archives: 04.05.2020

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։ Այս մասին   ֆեյսբուքյան  իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։ «Այսօր հանդիպել եմ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ: Կարևորելով քաղաքային իշխանության հետ սերտ եւ փոխգործակցված աշխատանքը՝ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկել ենք մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները: Նախընտրական ծրագրում նախատեսված,… Կարդալ ավելին »

Բուժաշխատողները վարակվել են կորոնավիրուսով միմյանց հետ ընդմիջում անելիս

Հայաստանում դեպքեր են եղել, երբ բուժաշխատողները առանց պաշտպանական միջոցների իրար հետ ընդմիջում անելիս վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտկան հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նախ նշեց, որ ինչպես ամենուր, Հայաստանում էլ գրեթե անխուսափելի է, որ բուժաշխտողները չվարակվեն: «Կարևոր է նաև նրանց շուտ հայտնաբերումը, միջոցառումներ ձեռնարկելը, որ… Կարդալ ավելին »

Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի. Արցախի տեղեկատվական կենտրոն

Մայիսի 4֊ի ժամը 11։00֊ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի: Արցախ/Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝ ընդհանուր թեստավորվել է 287 քաղաքացի, մեկուսացման մեջ է գտնվում 5 քաղաքացի, կորոնավիրուս է հաստատվել 8 մարդու մոտ, որոնցից 6–ը բուժվել են, մահվան դեպք չի արձանագրվել։

Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց դիմակի և ձեռնոցների․ անվտանգության կանոնների ուղեցույց

Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է մեծածախ և մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։ Ըստ որոշման՝ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տարածքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը։… Կարդալ ավելին »

Հայտնի է մայիս ամսվա թոշակների տրամադրման օրը

«Հարգելի’ քաղաքացիներ, 2020 թվականի մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 5-ից՝ շահառուների հաշվառման հասցեներում։ Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի կենսաթոշակի (նպաստի) վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, նրանց կենսաթոշակի (նպաստի) վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները»,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի… Կարդալ ավելին »

Մահացած պացիենտները եղել են 71 տարեկան կին և 83, 66 և 79 տարեկան տղամարդիկ

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2507 դեպք, որոնցից 1071-ն` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24942 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 պացիենտներ նոր դեպք և 36 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են… Կարդալ ավելին »

«Վարչապետի օգնականը նշանակվել է դեռևս նորագույն պատմության մեջ չեղած ամսաթվով».Հովհաննես Խաչատրյան

Լուրեր շրջանառվեցին,որ վարչապետը նոր օգնականն է նշանակել:Գրեթե արտառոց ոչ-ինչ չկա,բայց երբ նայում ենք որոշմանը տեսնում ենք,որ օգնականը նշանակվել է դեռևս նորագույն պատմության մեջ չեղած ամսաթվով:Այսօր ամսի 4-ն է,բայց նա արդեն նշանակվել է վաղվանից:Հենց այսպես էլ անփույթ ղեկավարում եք մի ամբողջ պետություն: Իսկ ըստ օդում կախված լուրերի համաձայն նրա օգնականը հանդիսանում է ԱԺ-ի նախագահի կնոջ մտերիմը:Դե… Կարդալ ավելին »

Կադրային փոփոխություններ ոստիկանությունում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծվ տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական»: