Daily Archives: 02.05.2020

«Արձանագրենք․ մարտի 16-ին` 45 վարակակիր, մայիսի 2-ին` 1227 վարակակիր ու տեղաշարժի արգելքի վերացում».Լուսինե Մարգարյան

Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքում գրել է. «Արձանագրենք․ մարտի 16-ին` 45 վարակակիր, մայիսի 2-ին` 1227 վարակակիր ու տեղաշարժի արգելքի վերացում Մայիսի 2-ի դրությամբ, երբ ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի 4-ից կվերացվի տեղաշարժի արգելքը, կբացվեն բացօթյա սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները՝ ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակված 2273 դեպք, որից վարակակիր է 1227-ը։ Ընդ որում, արձանագրենք, որ վերջին օրերին յուրաքանչյուր… Կարդալ ավելին »

Հուսով ենք՝ նոր իշխանություններ կգան և չեն կեղծի ոչինչ․ քաղաքացի

Պարտքով ապրում ենք, գոյատևում ենք մի կերպ, մինչև տեսնենք երբ կդզվի։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը, պատասխանելով հարցին թե արտակարգ դրության ժամանակ ինչպես են ապրում։ Քաղաքացին հայտնեց, որ կառավարության որևէ աջակցության ծրագրից չեն օգտվում։ Մանրամասն՝ .Yerevan.Today-ի տեսանյութում։

ԱԱԾ-ն Ucom-ի նոր տնօրենի աշխատասենյակում խուզարկության թույլտվություն ունի, բայց փորձում է խուզարկել նախկին տնօրենի աշխատասենյակը. Ամրամ  Մակինյան

Ազգային անվտանգության ծառայողները Ucom ընկերությունում են, որտեղ գտնվում է նաև  նոր տնօրեն Արա Խաչատրյանի աշխատասենյակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց Արա Խաչատրյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը: Սակայն նա նշեց, որ դատարանն Ազգային անվտանգության  ծառայությանը թույլատրել է խուզարկություն իրականացնել Արա Խաչատրյանի աշխատասենյակում, սակայն նրանք ապօրինի կերպով փորձում են խուզարկություն իրականացնել նախկին տնօրեն Հայկ Եսայանի աշխատասենյակում:

Հրատապ. Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում

Հրատապ Այս պահին խուզարկություն է իրականացվում Ucom ընկերության նոր տնօրենի բնակարանում: Առգրավվում են քրեական գործին չառնչվող և ընկերության ռազմավարական զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Փաստաբան  Ամրամ  Մակինյանի  ֆեյսբուքյան  էջից

Վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նոր հայտնաբերված վարակակիրների վերջին օրերի թվերը խիստ մտահոգիչ են։ Ավելի ճիշտ՝ շատ լավ է, որ հայտնաբերում են, բայց վատ է, որ այսպես արագ են աճում թվերը. մենք առաջին ալիքից դուրս չեկած, մտանք երկրորդ ալիքի մեջ, ընդ որում շատ ավելի հզոր ալիք է։ Է՛լ ավելի վատ է, որ երկուշաբթվանից… Կարդալ ավելին »

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է, տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։ 16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։ Երևան տեղափոխված… Կարդալ ավելին »

Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 28 հոգի. նախարար

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից թոքաբորբ ունի 454-ը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. [?]  Թոքաբորբ ունեցող` 454 հոգի [?]  Ծանր վիճակում` 63 հոգի [?]  Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի [?]  Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի

Ռազմաքաղաքական հակակշիռների հեռանկարը տարածաշրջանում: Հայ-ռուսական ռազմաքաղաքաղաքական հարաբերությունների կարևորությունը

Աշխարհաքաղաքական վերակառուցումների կարևոր այս ժամանակաշրջանը բարենպաստ է հայ-ռուական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական փոխգործակցության հնարավորությունները զարգացնելու համար: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի օգնությամբ ռազմաքաղաքական հակակշիռ ձևավորելու առանց այն էլ կասկածելի հեռանկարները այսօր առավել քան անիրատեսական են : Հեռու չգնանք, վրացական «երազանքին»՝ կապված ՆԱՏՕ-ի օգնությամբ պաշտպանական նոր համակարգ ձևավորելու հետ, չեն հավատում այսօր նույնիսկ վրացիները: ՆԱՏՕ-ն ինքն է ներկայումս ապրում… Կարդալ ավելին »