Daily Archives: 02.05.2020

Երբ 1-2 մարդ էր վարակվել, կարանտին մտցրեցիք, իսկ հիմա 100-120 մարդ է վարակվում օրական, կարանտինը հանում եք

Հիմա ոնց՞ է ստացվում, որ երբ 1-2 մարդ էր վարակվել, երկիրը փակեցիք, կարանտին մտցրեցիք, իսկ հիմա 100-120 մարդ է վարակվում օրական, կարանտինը հանում եք: Բա իմաստը ո՞րն էր, որ երկիրը տնտեսական կոլապսի հասցրեցիք, մարդկանց աշխատանից զրկեցիք և սովի մատնեցիք: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Գեղարքունիքի մարզում երկու օրում կորոնավիրուսի 29 դեպք է գրանցվել. մարզպետ

Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ «Մարզում ընդհանուր ունենք 102 հաստատված դեպք»,- նշել է նա։

«Թավիշի»  վախճանը. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում  է. «Մենք չենք փորձում պրոցեսները խորքային (ինչպես ասում էին “հեղափոխականները” մինչև հեղափոխությունը՝ ինստիտուցիոնալ) կերպով դիտարկել: 2018-ի «Թավիշը» երկկողմանի պրոցես էր՝ «հեղափոխականները» ձեռքները վեր պարզած էին երթի գնում, ոստիկաններն էլ ուժ չէին կիրառում։ Այսինքն, ամեն ինչ օրենքի շրջանակում էր կատարվում։ Ճշտենք, «թավշյա, ոչ բռնի»արտահայտությունը նշանակում է գործել օրինականության շրջանակում։… Կարդալ ավելին »

5 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով արգելվել է

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հիմք ընդունելով 2020 թվականի ապրիլի 28-ին և 29-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը 1) «Բիդեք» ՍՊԸ, ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի 1-ին փողոց 2/1. 2) «Ֆրոնտիկ Պեպանյան» Ա/Ձ, ք. Երևան, Ազատամարտիկների 78/11. 3) «Օպտիմ Պլյուս» ՍՊԸ, ք.… Կարդալ ավելին »

Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում

Արփինե  Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է «Շաբաթ կեսօրը կարծես խուճապ բերեց ֆեյքագումարտակների հրամանատարների շրջանում: Ամբողջ շաբաթվա իշխանական լրահոսը գերլարումով պաշտպանած ուժերը, ավաղ, պատրաստ չէին իմ գրառմանը: Ֆեյքագումարտակների հպա՜րտ պաշտպաններ, եթե իմ գրառումը կարդում ու տարածում են միայն ֆեյքերը, ապա ի՞նչու եք պատեպատ դիպչում: Ի՞նչու եք ավելի հյուծում ձեր` առանց այն էլ հյուծված ուժերը իմ… Կարդալ ավելին »

Երևանում հոր և որդու վրա կրակոցներ արձակելու, հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է «Ռիչ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրենը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 23-ամյա Ռոբերտ Սարգսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլոագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նույն օրը հայտնաբերվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների… Կարդալ ավելին »

Խուզարկություններն իրականացվում են մի շարք թերություններով, առգրավել են փաստաթղթեր, աշխատանքային համակարգիչը. Արամ Օրբելյանը՝ «Յուքոմի» տնօրենի բնակարանում խուզարկության մասին

Մի քանի օր է՝ տեղի են ունենում  խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանը, ավտոմեքենան ու աշխատանքային համակարգիչն են խուզարկել, այս գործընթացներում կան մի շարք թերություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Խաչատրյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը։ «Մի քանի օր է՝ տեղի են ունենում խուզարկություններ տարբեր վայրերում, այսօր «Յուքոմի» նոր տնօրեն Արա… Կարդալ ավելին »

Արցախս մեղրաբլիթ չէ՛, որ սկուտեղի վրա մատուցեք արյան և ուղեղի ծարավ մարդակերներին…

Արցախս մեղրաբլիթ չէ՛, որ սկուտեղի վրա մատուցեք արյան և ուղեղի ծարավ մարդակերներին… Դադարեցրե՛ք քաղաքական կեղտոտ գործարքները, Վերջ տվե՛ք ԱրցախաԴավ, ԱզգաԴավ «փուլային» դավաճանությանը, Եվ ընդամենը 3։05 , բայց մի ողջ հավիտենականություն թվացող, րոպեների ընթացքում՝ դիտե՛ք Արցախյան Գոյամարտի՝ Հերոսական Ազատամարտի աննախադեպ փառապանծ ուղին, Արցախի Հանրապետության՝ Արյունով գծված՝ Անառիկ ու Անսասան Սահմանի ձևավորման՝ նախադեպը չունեցող գործընթացը… Արցախի Պաշտպանության… Կարդալ ավելին »

ԱԱԾ են կանչվել Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝  ԱԱԾ են կանչվել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը։ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեեւ Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն՝ նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։ Բացի այդ՝ ձերբակալվել է վարորդներից մեկը,  «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ Քիչ առավ հայտնի դարձավ, որ  այս… Կարդալ ավելին »