Daily Archives: 01.05.2020

Արթուր Վանեցյանը դատի է տալիս Նիկոլ Փաշինյանի խոսնակին

Հայտարարություն Երեք օր առաջ, կեսգիշերին Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադարձ կա նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է, թե իբր. «ԶՊՄԿ-ում (Զանգեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատ) Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերեւույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը… Կարդալ ավելին »

Գորիսում 17-ամյա պատանին հոսանքահարման հետևանքով մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Արմեն Բ.-ի (ծնված 2003 թ.) դին տեղի… Կարդալ ավելին »

Շնորհավոր ծնունդդ, ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

  Յուրի Գրիգորիի Խաչատուրովը ծնվել է 1952թ. մայիսի 1-ին Վրաստանի ԽՍՀ Տետրի-Ցկարո քաղաքում: 1969թ. Տետրի-Ցկարոյի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թբիլիսիի հրետանային հրամանատարական Կարմիր շքանշանի ուսումնարանը, որը գերազանցությամբ ավարտել է 1974թ.: Ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է հեռավոր արևելյան զինվորական օկրուգի մոտոհրաձգային դիվիզիայի հրետանային գնդի կրակային դասակի հրամանատարի պաշտոնին: 1976-1982թ.թ. հեռավոր արևելյան զինվորական օկրուգում զբաղեցրել… Կարդալ ավելին »

Արցախում կորոնավիրուսով վարակված 8 քաղաքացիներից 6-ն արդեն ապաքինվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 1-ին կրկնակի թեստավորվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից մեկը, որի փորձանմուշի արդյունքը բացասական է եղել, այսինքն` վարակը չի հաստատվել: «Ապաքինված քաղաքացին այսօր դուրս կգրվի բուժհաստատությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։ Մայիսի 1-ի դրությամբ՝ Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից 6-ն արդեն առողջացել են:

Քրգործեր՝ հողամասերի ապօրինի ենթավարձակալության պայմանագրերի կնքման փաստերով

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության, ապա ենթավարձակալության հանձնելու ոլորտում իրականացվող ուսումնասիրությունների շրջանակներում շարունակվում են հանցագործության առերեւույթ փաստերի հիման վրա քրեական գործերի հարուցման, դրանց շրջանակներում համայքններին հասցված վնասների վերականգնման եւ վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ գործողությունները: Մասնավորապես ՀՀ Շիրակի… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը: «Քոչարյանի առողջական վիճակում, ճիշտ է, դրական տեղաշարժ կա, սակայն նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել»,–ասաց Չարչյանը։ Նրա խոսքով` այս պահին դեռ հետազոտում են նրան։ Չարչյանը հայտնեց նաև, որ մինչ վիրահատությունը դեղորայքային բուժում կիրականացվի` վիրահատությունից առաջ վիճակը կայունացնելու համար։… Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Տիգրան Ավինյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը: Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի… Կարդալ ավելին »

Կրակոց Երևանում. Սարի Թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է… Կարդալ ավելին »

Վթար` Սեբաստիայի փողոցում

Մայիսի 1-ին, ժամը 08:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» և «Mercedes-Benz C200» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել… Կարդալ ավելին »

Հրդեհ բեռնատարի թափքում

Մայիսի 1-ին, ժամը 09:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պետական քոլեջի մոտակայքում կայանած կցորդիչով բեռնատարի խցիկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցում կայանած «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի թափքում: Հրդեհը մեկուսացվել… Կարդալ ավելին »