Ժամանակը ցույց է տալիս, որ իշխանությունն այնքան էլ չի ընկալում պահի լրջությունը.«Փաստ»

 

«Ժամանակակից աշխարհում, երբ զարգացումը մեծ տեմպեր է ձեռք բերել, և շատ արագ կարող են ծավալվել իրադարձությունները, նույնքան արագ էլ կարող են ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծվել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդպիսի իրավիճակ է ստեղծվել նաև ներկա փուլում, երբ կորոնավիրուսի տարածումը գրեթե ամբողջ աշխարհում ճգնաժամային իրավիճակ է ստեղծել, որի տնտեսական հետևանքները կարող են ավելի խորը լինել, քան բուն համավարակի տարածումը։ Իսկ եթե պետություններն այս պայմաններում չկարողանան դիմագրավել առկա մարտահրավերներին, ապա բազմաթիվ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ, որոնք կթուլացնեն պետության հիմքերը։

Ներկա պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ կացություն կարող է ստեղծվել, երբ իրավիճակից բխող համապատասխան քայլեր չարվեն, սակայն արդեն իսկ կանխատեսումներ կան, որ կարող է առանձին երկրներում սրվել սոցիալ-տնտեսական վիճակը, հավանական է տեղի ունենան բողոքի լայնամասշտաբ ակցիաներ, ստեղծվի անկայուն տնտեսական և քաղաքական իրավիճակ, տեղի ունենան միգրացիոն մեծ տեղաշարժեր և այլն։

Իսկ այսպիսի երևույթներից խուսափելու համար ճգնաժամային իրավիճակներում պետք է արդյունավետ կառավարում իրականացվի, որը մեծապես տարբերվում է սովորական և ստանդարտ իրադրությունների ժամանակ իրականացվող կառավարումից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Յուրաքանչյուր իշխանության համար հեշտ է ստանդարտ իրավիճակներում կառավարել երկիրը, քանի որ այն հատուկ ջանքեր չի պահանջում, սակայն ճգնաժամային իրադրությունը հատուկ կառավարման հմտություններ է պահանջում, որի մեջ ամփոփված են իրադրությունը ճիշտ ախտորոշելու և ժամանակին իրավիճակից բխող քայլեր ձեռնարկելու կարողությունները։

Իսկ ավելի ստույգ ասած՝ ճգնաժամային իրավիճակները յուրատեսակ քննություն են յուրաքանչյուր իշխանության համար, որը նրանք պետք է անցնեն՝ ցույց տալով, որ ի վիճակի են արդյունավետ կառավարում իրականացնել, հակառակ դեպքում հանրության մոտ այն տպավորությունը կարող է առաջանալ, որ իշխանությունը ձախողել է իր առաքելությունը։

Սա վերաբերում է նաև ներկայիս իշխանություններին, որոնք լուրջ խնդրի առաջ են կանգնած ճգնաժամային իրավիճակում ներքին և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից, որը շատ պատասխանատու աշխատանք է ենթադրում։

Բացի նրանից, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը երկրի ներսում վերահսկողության տակ պահելու համար, նաև անհրաժեշտ է ակտիվ ջանքեր գործադրել արտաքին ճակատում՝ մեծապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ թշնամական Թուրքիան և Ադրբեջանը փորձում են օգտվել առկա իրավիճակից Հայաստանի և Արցախի նկատմամբ սադրանքներ հրահրելու գործում։

Բայց ի զարմանս մեզ, ժամանակը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանություններն այնքան էլ չեն ընկալում իրավիճակի լրջությունը։ Նրանք ավելի շատ ստեղծված իրավիճակում զբաղված են իրենց փիառով և ընդդիմությանը քարկոծելով, քան իրական գործողութուններով։

Եվ տպավորություն է, թե իշխանությունների աշխատանքին շարունակում է փոխարինել շոուն։ Դրա պատճառն այն է, որ իշխանություններն ի սկզբանե շատ մեծ կարևորություն են տվել տարբեր շոուների, հնարքների և տեսարանների միջոցով հանրությանը զբաղեցնելուն։

Եվ դրա արդյունքում մարդկանց մոտ այն մտայնությունն է ձևավորվել, որ եթե այս կամ այն պաշտոնյան ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս չի գալիս, պատեհ-անպատեհ հայտարարություններ չի անում, ուրեմն լավ չի աշխատում։

Դրա համար էլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ յուրաքանչյուր օր ինքը հայտնվի լրահոսում ու կարևոր չէ, թե վերջինիս գրառումը որքանով է հիմնավոր, կամ որքանով է իր մասնագիտական տիրույթում և լիազորությունների շրջանակում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով