Երևանի ավտոբուսներով կիրականացվի շուրջ 650 բուժաշխատողների ամենօրյա տեղափոխում

ՀՀ պարետի ցուցմամբ՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ՝ ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների շուրջ 650 աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով