Խորհրդարանական հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում իշխանությունը չարաշահում է դիրքերը

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքերի փակումը որպես հակահամաճարակային անվտանգության դրդապատճառ հասկանալի և որոշակիորեն ընդունելի է, բայց պարետի որոշումը պաշտոնատար անձանց և քաղաքացիների շրջանակներում պետք է տարածվեր համաչափորեն։

Փաստացիորեն իշխանական մարզպետները, քաղաքապետերը առավելություն են ստացել խորհրդարանական ուժերի նկատմամբ։ Մեր երկրում խորհրդարանական հիմքով ձևավորված կառավարությունը պատասխանատու է խորհրդարանի (խորհրդարանական խմբակցությունների) առաջ։ Արգելել Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր մուտք գործել ԱԺ պատգամավորին և թույլատրել քաղաքապետ-մարզպետների շոու-նկարահանումներ այնտեղ, ոչ միայն քաղաքական սոլիդարության խատխում է, այլ նաև պաշտոնական դիրքի չարաշահում։
ԱԺ խմբակցությունների Ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու հնարավորության (թեկուզ հատուկ կարգով կամ որոշակի սահմանափակումներով) սահմանափակումը չի տեղավորվում քաղաքական էթիկայի ոչ մի տրամաբանության սահմաններում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը ժողովրդի ձայնն է ԱԺ-ում (համենայնդեպս ԲՀԿ-ական պատգամավորի դեպքում այդպես է), հետևաբար արարողակարգային այս սահմանափակումները անընդունելի են թե այսպես ասած ժողովրդական համընդհանուր շահի, թե ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատների, թե պատգամավորի իրավունքների և պարտականությունների կատարման տեսանկյունից։

Շոուն կրկին չստացվեց…

Հարգանքով ՝ ԲՀԿ ԵՄ նախագահ  Աշոտ Անդրեասյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով