«ՎԵՏՕ» շարժումը կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ. հայտարարություն

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ շարժումը կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Հայտարարությունը՝ ստորև․

«Ամիսներ առաջ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարել էր, որ տարիներ շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քարոզչական արշավների է ենթարկվում Սորոսի հիմնադրամից ուղղակի և անուղղակի կերպով հովանավորվող անձանց կողմից, որի ծայրահեղական դրսևորումը Վեհափառ Հայրապետի վրա կատարված հարձակումն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ ուղղորդված ու վճարովի հարձակումներն ահագնացան հատկապես վերջին օրերին՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հորդորից հետո: Մարդասիրական ու քրիստոնեական գթասրտության մղումներով այդ կոչը, սակայն, իշխանությունների կողմից քաղաքականացվեց և սկիզբ դրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումների նոր ալիքի:

Այս խառնակ օրերին «ՎԵՏՕ» շարժումը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կանգնելու ՀՀ պետականության կարևոր հիմնասյուներից մեկի կողքին և կոչ է անում համախմբվել միակ ազգային հոգևոր բաղադրիչի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով