Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 511-ի, գրանցվել է մահվան 6 դեպք

 

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 511-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղեկացվում է, որ վարակվածներից 156-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից, կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը Վրաստանում 6 է:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 065 066 է, մահացել է 211 620 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով