Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 485-ի

Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք, վարակման դեպքերի թիվը հասել է 485-ի, գրանցվել է նաև կորոնավիրուսից մահվան 1 դեպք: Այս մասին տեեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Ապրիլի 26-ի դրությամբ երկրում վարակվածների թիվը կազմում է 485, մահացածների թիվը` 6, վարակվածներից 139-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 921 571 է, մահացել է 203 299 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով