Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ.«Ժողովուրդ»

«Երեկ՝ ապրիլի 9-ին, տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այցելել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավիթաշենի բաժանմունք, որտեղ մի քանի ժամ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործընկերների հետ քննչական գործողություններ են կատարել, ինչի արդյունքում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքից թույլ չեն տվել, որպեսզի դուրս գան բաժանմունքի պետը, բաժանմունքի պետի տեղակալը, քրեական հետախուզության խմբի օպերլիազորը:

Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել էր տեղեկությունը՝ նշելով. «ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի μաժանմունքում: Մանրամասները՝ առաջիկայում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ, ահա, ըստ իրավապահ համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության խուզարկությունը Դավիթաշենի բաժնում կապված է եղել թմրանյութերի պատմության հետ, իսկ թե բաժնի պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն, ցույց կտա քննությունը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով