«Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով».Գուրգեն Գրիգորյան

Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ ապրիլյան պատերազմի հետաքննության նպատակով ստեղծված ծիծաղելի հանձնաժողովի աշխատանքներին, վաղուց ուզում էի մտքերս ներկայացնել, բայց միշտ մտածում էի, թե էս նորերը իրենց մեջ ողջամտություն կգտնեն լուծարելու էդ ֆարսը, ու դրա կարիքը չի լինի: Բայց ոնց տեսնում եմ` ամեն ինչ լրջացրել են ու նույն լուրջ դեմքերով Գերագույն գլխավոր հրամանատար են դատում, փորձում են ապրիլյան պատերազմի հաղթանակը պատկերել ծուռ հայելու մեջ ու, այն որպես պարտություն ներկայացնելով, մեղավորներ նշանակել, նույնիսկ առանց փնտրելու: Ու սա հանձնարարված է մարդկսնց, ովքեր վառոդի հոտի մասին գրքերից են լսել, զինվորի արյունը ֆիլմերում են տեսել, իսկ Հայրենիքը դրանց համար պարգևատրումների շարան է ու շեֆերին քծնելու բառապաշար: Կան, իհարկե, շողշողուն համազգեստով զինվորականներ էլ, որոնց մուտքն այդ հանձնաժողով երեսուն արծաթից ավելի չէր էլ լինի, բայց նրանք խղճահարության ու ցավակցության արժանի անձինք են: Այստեղ ամենազվարճալին դրանց նախագահ Անդունի գոյությունն է, մի մարդու, ում ազգս ճանաչում է որպես Աղետի գոտու թալանչի, իսկ նրա որդիներից մեկը դեռ նախկին իշխանությունների ժամանակ անհասկանալի պայմաններում ազատվել է բանակից ու ամաչում է խոսել էդ մասին:

Ու սրանք, էս ողորմելիները, որոնց մեծ մասին տանես Արցախ, կկորեն, պիտի Գերագույն գլխավոր հրամանատար դատեն` ուղիղ նրա աչքերին նայելով: Տո, մեկը լինի` ձեզ դատի ձեր կատարած բազմաթիվ ապօրինությունների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջում` կուզեի հույս հայտնել, որ թրաշամանուկներն ի վերջո խելքի կգան ու կհասկանան, որ կրակի հետ խաղ անողը գիշերը տակը կթրջի:
Էսքան բան:

Գուրգեն Գրիգորյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով