Վերջերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների վրա.Վահան Բաբայան

Վերջերս «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ուշադրություն է դարձրել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ԱՄՆ կենսալաբորատորիաների վրա: Մամուլը գրում է, որ Պենտագոնը դրանք ֆինանսավորում է բացառապես հայ ժողովրդի բարօրության համար և բացի առաքինի և բարեգործական շահերից չունի որևէ այլ շահեր:

Բացի դրանից մամուլը գրում է նաև , որ ԱՄՆ կենսալաբորատորիաները դարձել են Վ.Պուտինի և Ն.Փաշինյանի քննարկման առարկա: Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ ռուս մասնագետները կարող են ազատ այցելել այդ լաբորատորիաներ: Ամերիկյան կողմը նույնպես տվել է իր համաձայնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ մամուլի Հայաստանում գործում է տասներկու լաբորատորիա, որոնք ստեղծվել կամ մոդերնիզացիա են անցել ամերիկյան ռազմական գերատեսչության կողմից տրամադրված գումարներով Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի շրջանակներում, որն իր հերթին հանդիսանում է ԱՄՆ «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» (CBEP) մաս: Ծրագիրը գործում է 25 երկրներում:

Շատ հետաքրքիր է,որ այս տարվա մարտի 22-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Առողջապահության նախարարությանը պատկանող կենսալաբորատորիայում աշխատանքները դադարեցվել են և այնտեղ ամբողջական ախտահանում է անցկացվել: Իսկ մեկ շաբաթ անց հայտնի դարձավ, որ 14 աշխատակից վարակված են: Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչպես նրանք կարող էին վարակվել: Չի բացառվում, որ դա կարող էր լինել կորոնավիրուսի տեստերի անցկացման ժամանակ, կամ էլ աշխատակիցներից մեկը բերել էր վարակը դրսից և վարակել մյուսներին: Բայց այդ ժամանակ ստացվում է, որ նրանք շփվել են բնակչության հետ և տեստեր են անցկացրել արդեն վարակված լինելով, և կարծես թե անվտանգության բարձրագույն կարգ չունեցող լաբորատորիան ինքը դարձել է վարակի տարածման աղբյուր:

Մի խոսքով, կան հարցեր, բայց հայտնի չէ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ՀՀ տարածքում ամերիկյան կենսալաբորատորիաները հանդիսանու՞մ են սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը, թե՞ ոչ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կարծում եմ, պետք է Ազգային ժողովում բարձրացնել այս հարցը և առաջարկել փակել ցանկացած տեսակի կենսալաբորատորիա մեր երկրում, եթե դրանք ստեղծված չեն մեր կառավարության կողմից՝ լինեն դրանք ամերիկյան, թե ռուսական: Թող յուրաքանչյուր երկիր իր փորձարկումները անի իր տարածքում: Հայաստանը փոքր երկիր է և նման տիպի գործունեությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ մեր երկրի համար: Ի դեպ 2019թ. նոյեմբերին Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնող կենսալաբորատորիաներ ռուսաստանյան մասնագետների մուտքի թույլտվության մասին Մեմորանդումը գրեթե պատրաստ է:
2019թ. դեկտեմբերին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքում գտնող կենսալաբորատորիաներ ռուսաստանյան մասնագետների մուտքի թույլտվության մասին Մեմորանդումը գրեթե պատրաստ է:

Բայց այս համաճարակային վիճակում մամուլը այլևս չի գրում սրա մասին:
Կարծես այլևս այս թեման փակված է,բայց հասարակության մոտ վստահ եմ հարցերը շատ են,հատկապես այս կորոնավիրուսային պատմությունից հետո:

Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով