Վարույթն ընթացքի մեջ է․ Ֆինանսների նախարարությունը՝ «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին.168.am

Ֆինանսների նախարարությունը քննարկում է «Շանգրի լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցը։ Տեղեկությունը տարածվել է Հրապարակային ծանուցումների Azdarar.am  պաշտոնական կայքից։

«Շանգրի Լա»-ին 2014-ին տրված լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցով Ֆինանսների նախարարությունում ապրիլի 15-ից սկսվել են քննարկումներ, երկու անգամ որոշման կայացումը հետաձգվել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սպասվում է, որ Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովն այս հարցով որոշումը կկայացնի ապրիլի 30-ին։

168.am-ը փորձեց մարմամասներ ճշտել Ֆինանսների նախարարությունից, նախարարի մամուլի քարտուղար Աննա Վարդանյանը հայտնեց, որ վարույթի մանրամասների վերաբերյալ ոչինչ չի կարող հայտնել՝ մինչև դրա ավարտը։

«Վարույթն ընթացքի մեջ է, մինչև չավարտվի՝ մենք չենք կարող որևէ տեղեկություն տրամադրել»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Աննա Վարդանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավելենք, որ «Շանգրի լա» խաղատունը շահագործող ընկերությունն «Օնիրա քլաբն» է, որը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով