Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ, ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության բոլոր բանաձևերը.«Հրապարակ»

«Ողջ աշխարհը հետևում է վարակի տարածման տեմպերին և զոհերի վիճակագրությանը՝ այնպես, ինչպես, հավանաբար, 1941-45 թվականներին մեր պապերն ու հայրերն են հետևել պատերազմի դաշտից եկող տեղեկություններին և ռազմաճակատից ստացվող «սև թղթերին»։

Ու չնայած զոհերի քանակն անհամադրելի է՝ միայն ՍՍՀՄ-ը, ըստ պաշտոնական տվյալների, 20 միլիոն զոհ է տվել Երկրորդ համաշխարհային պատերազմում, և ոչ միայն մարդիկ են զոհվել, այլև բնակավայրեր ավերվել, սով ու հուսահատություն է տիրել, սակայն 20-րդ դարի կեսի դեպքերը պակաս ողբերգական են թվում։ Եվ պատճառն այն է, որ թշնամին հայտնի էր, և մարդիկ զոհվում էին հանուն հայրենիքի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր թշնամին անհայտ է և անշոշափելի։ Դու չգիտես՝ այն որտեղից կգա և երբ կհասնի քեզ։ 21-րդ դարի վարակն էլ նման է 21-րդ դարին։ Տեխնոլոգիական առաջընթացին, մարդկային ինտելեկտին և բնույթին խիստ համարժեք թշնամի է այսօր մեր առաջ կանգնած։

Եվ չնայած երեկվա դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահերի քանակը չէր գերազանցում 40 հազարը, ինչը միլիարդի մեջ կաթիլ է ծովում, սակայն այն տագնապեցնող է և զայրացնող։

Նախ, որովհետև մարդիկ չգիտեն, թե ինչքան կշարունակվի պանդեմիան և ինչ չափեր կընդգրկի, երկրորդը՝ շատ անարդար է մեռնել ինչ-որ մի անհայտ վիրուսից, որի դեմ պայքարի եղանակը մարդկությունը, չնայած իր ինտելեկտին ու դարերի ընթացքում կուտակած գիտելիքներին, չի կարողանում գտնել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց այս վարակի դասերն էլ ուսանելի են։ Այն մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ։ Ինչքան սին են բուժելու, փրկելու, երկարակեցության մեր բոլոր բանաձևերը։ Ինչքան շատ ենք ապրել կոմֆորտի ու երաշխավորված բարեկեցության պայմաններում և ինչպես ենք խուճապի մատնվում այդ բարեկեցության փոքր-ինչ սասանումից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով