Տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500.000 դրամով, մինչև բոլորը կսկսեն նորմալ աշխատավարձեր ստանալ

Զոհրապ  Եգանյանը   ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լենա Նազարյանն ասում է, որ նախարարը չի կարող 500.000 դրամով ապրել, իհարկե, նա ճիշտ է, բայց շարունակություն էլ կա` դրանով Հայաստանում ոչ ոք (ընտանիք) չի կարող նորմալ ապրել: Իսկ հիմա ավելի խորանանք` տիկին Նազարյան ջան, երբ մարդիկ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության, նրանք պատկերացնում էին, որ նախարարը կաշխատի 500.000 դրամով, մինչև բոլորը կսկսեն նորմալ աշխատավարձեր ստանալ: Հիմա կասեք, որ դեմագոգիա է, հնարավոր է, բայց ես չեմ այն մարդը, ով նման հույսեր ու ակնկալիքներ է արթնացրել հանրության շրջանում: Ի դեպ` համաձայն եմ, որ նախարարը չի կարող վարձատրվել 1000 դոլար»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով