Սովետական շրջանի մոդելին են վերադառնում. Իշխանությունը վճռական է տրամադրված. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանությանը համայնքների խոշորացման ծրագրի համար մեղադրող հեղափոխականները, որոշ տեղեկություններով, պատրաստվում են համայնքների խոշորացման նոր ծրագիր իրականացնել, որը գերազանցելու է 2016-ին սկսածը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ծրագրի հիմքում սովետական շրջանի մոդելն է, երբ 11 մարզի փոխարեն շրջաններ էին՝ թվով 36: Հնարավոր է՝ կորոնավիրուսը որոշ ժամանակով հետաձգի այդ պլանը, բայց իշխանությունը, համաձայն մեր աղբյուրի, վճռական է տրամադրված»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով