Սկսնակները չեն կարող շախ և մատ հայտարարել վարպետներին

Սկսնակ շախմատիսները կամ շախմատի հետ որևէ աղերս չունեցող մարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչու են իրենք պարտիաները տանուլ տալիս։ Պատճառները բազմաթիվ են և կարելի է թվել անվերջ.

1. Սկզբնախաղում շատ «ագահ» լինելու պատճառով կարող ես պարտիան տանուլ տալ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Թույլ զինվորներ ստեղծելը, հավանաբար, սկսնակների երկրորդ սիրելի “հոբբին” է:

3. Ավելի մահացու սխալ է զինվորներին ընդհանրապես արհամարհելը։ Անհայտ պատճառներով սկսնակները մտածում են․ “քանի որ զինվորը շախմատային բանակում ամենաքիչ արժեքավոր զինվորն է, ապա նրան փրկելը կարևոր չէ”։

4. Ֆիգուրների անկանոն, աննպատակ քայլերը նույնպես սկսնակներին բնորոշ սխալներից է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

5. Արքայի ապահովության մասին չմտածելը շատ վտանգավոր է։ Շատ պարտիաներ արագ մատով են ավարտվել՝ արքայի անպաշտպան լինելու պատճառով։

6. Անուշադրության պատճառով սկսնակները շուտով զինվոր են կորցնում, այնուհետև՝ ֆիգուր։ Դրանից հետո նրանք արագ պարտվում են։ Պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահես բոլոր ֆիգուրներիդ ու զինվորներիդ։ Որակական կորուստ չունենալու դեպքում դու ի վիճակի կլինես պայքարի մեջ մտնել շատ ավելի ուժեղ խաղացողների հետ։

Հ.Գ. Սկսնակները չեն կարող շախ և մատ հայտարարել վարպետներին: Վարպետները սովորաբար սեանս են տալիս սկսնակներին:

Հովհաննես Հակոբյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով