Սա ի՞նչ ջոկողական վիճակագրություն է, չեմ հասկանում

Հրանտ Մելիք-Շահնազարյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ երկկողմանի պոլիսեգմենտալ ձուլվող թոքաբորբից 68-ամյա քաղաքացի է մահացել, «որը ենթադրաբար կորոնավիրուսի հետևանք է»։ Շեշտում եմ՝ վարչապետն ասաց ԵՆԹԱԴՐԱԲԱՐ։

Իսկ որտե՞ղ մնաց, այդ դեպքում, օրինակ, մարտի 27-ին միակողմանի թոքաբորբի ախտորոշմամբ մահացած 59-ամյա կինը։ Կամ ապրիլի 1-ին հիսուն տարեկանում կրկին թոքաբորբից մահացած օպերային երգչուհի Աննա Սարդարյանը։ Կամ՝ ամենաառաջինը մահացած այն կինը, որ սկզբից հայտարարեցի, թե սրտամկանի ինֆարկտից է մահացել, այլ ոչ թե թոքաբորբից, հետո պարզվեց, որ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Հիշո՞ւմ եք այդ դեպքի մասին Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների հայկական ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանն է բարձրաձայնել:

Հիմա հարց՝ բոլոր այս ու նմանատիպ դեպքերի մասին ՀՀ իշխանությունները ոչ մի ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆ չունե՞ն։ Սա ի՞նչ ջոկողական վիճակագրություն է, չեմ հասկանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, ասեմ, որ Փաստահավաք խմբին, որի անդամ եմ նաև ես, այսպիսի և այլ տեսակի կասկածներ առաջացնող բազում դեպքեր են հայտնի դառնում անընդհատ։ Վստահեցնում եմ, որ հիվանդության հաղթահարումից հետո բոլոր այս փաստերն անպայման կհրապարակվեն և լուրջ քննության առիթ դառնան։ Չկասկածեք»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով