Ռուսաստանում Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանել. «Новые Известия»

 

«Бойлерная» թելեգրամյան ալիքը, հղում անելով ՌԴ ուժային կառույցներում իր աղբյուրին, տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Կրասնոդարի օդանավակայանում մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ են կալանել, գրում է newizv.ru-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թելեգրամյան ալիքի տվյալներով՝ առգրավվել է 40 տոննա կամ 2700 տուփ հայկական ակցիզներով ծխախոտ, իսկ չվերթն իրականացվել է Երևանից: Բեռի ընդհանուր արժեքը շուրջ 300 միլիոն ռուբլի է:

Ըստ տեղեկությունների՝ օդանավը Երևանից մեկնում էր Աֆղանստան` Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով:

«Ապօրինի ապրանքի նմանատիպ փոխադրումը շատ լավ հայտնի է և շատ հաճախ է կիրառվում»,-ասել է Amarkets վերլուծական վարչության ղեկավար Արտյոմ Դեևը: «Այս սկզբունքը շատ պարզ է. փաստաթղթերով բեռը երկրով անցնում է տարանցման միջոցով, այդ իսկ պատճառով քիչ ուշադրության է արժանանում: Սակայն հետո Ռուսաստանի տարածքում ապրանքը պատահաբար անհետանում է: Փաստաթղթերը «փակվում են» Ռուսաստանի տարածքից դուրս, և ստացվում է, որ բեռը տեղ է հասցվել: Սակայն փաստացիորեն ապօրինի ծխախոտներն արդեն վաղուց տարածվել են Ռուսաստանի վաճառակետերում: Ստացվում է հերթական «դադարեցված տարանցումը», որը հաճախ օգտագործում են ԵԱՏՄ երկրներից մաքսանենգ ապրանք բերելու համար»,-նշել է փորձագետը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ըստ թելեգրամյան ալիքի հաղորդագրության՝ ներկայում «ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով