Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով Հայաստանի 63-ամյա քաղաքացի է մահացել

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքի 8-րդ շտապ բուժօգնության հիվանդանոցում 63-ամյա տղամարդ է մահացել, որի անալիզի արդյունքները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Այս մասին տեղեկացնում է РИА Воронеж գործակալությունը` հղում տալով Վորոնեժի մարզի կառավարության մամուլի ծառայությանը:

Հայաստանի քաղաքացին Մոսկվայից Վորոնեժ էր մեկնել մարտի 24-ին: Նա պատմել էր, որ առաջին ախտանշաններն ի հայտ են եկել ապրիլի 2-ին: Այդ ժամանակ նա բուժօգնության չի դիմել: Ինքնազգացողության վատացման պատճառով ապրիլի 6-ին շտապօգնություն է կանչել: Բժիշկները նրա մոտ կորոնավիրուս են կասկածել և հոսպիտալացրել են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համակարգչային տոմոգրաֆիան հիվանդի մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատել: Անհապաղ բուժում է սկսվել: Ինտենսիվ թերապիայի ֆոնին հիվանդի վիճակը տատանվել է, ինքնազգացողության լավացման որոշակի պահերը բժիշկներին հույս են տվել: Վորոնեժի բժիշկները հեռահաղորդակցման միջոցով խորհրդակցել են դաշնային կենտրոններից մեկի առաջատար մասնագետների հետ: Ապրիլի 8-ից հիվանդին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Բուժումը բարդացել է հիվանդի մոտ սրտանոթային և շնչառական համակարգերի լուրջ քրոնիկ հիվանդությունների պատճառով, և ապրիլի 12-ին նա մահացել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 853 505 դեպք, 114 257-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 423 728 մարդ։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 210 երկրում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով