Ռուսաստանից Հայաստան ժամանած 54-ամյա տղամարդը հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել և սպառնացել է ինքնասպան լինել.

shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող հյուրանոցներից մեկում մի տղամարդ սպառնում է իրեն օգնություն ցուցաբերող բժիշկներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոցային համալիր են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ այդ տղամարդը օրեր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Երևան ժամանած Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Ղ. Ա-ն է, ով հրաժարվել է բժիշկների՝ կորոնավիրուսի թեստ հանձնել և իր մոտ եղած դանակով սպառնացել է ինքնասպան լինել, եթե չթույլատրեն, որպեսզի ինքը մասնակցի կնոջ հուղարկավորությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով