Պողոսը խեղդվելով հետևում է, թե ոնց է խեղդվում «թալանչին».Արա Վարդանյան

Առակ

Պատկերացրեք մի իրավիճակ։ Մեկ մարդ, անունը դնենք Պողոս, հայտնվել է ճահճի մեջ և շատ դանդաղ գնում է դեպի հատակ։ Ինքնուրույն դուրս գալ նա չի կարող՝ փորձում է, բայց չի ստացվում։ Ընդորում ամեն նման փորձից հետո նա էլ ավելի խորն է գնում։ Ակնհայտ է դառնում, որ առանց օգնության նա ճահծից որևէ ձև չունի դուրս գալու։
Պողոսին շատ մոտիկ կա ևս մեկը, որ ձեռքում երկար փայթ ունի և միայն նա կարող է Պողոսին փրկել։ Բայց հենց այդ պահին փայթով մարդը մեկ այլ մարդու, անունը դնենք «թալանչի», ոչ թե օգնում է դուրս գալ ճահճից, այլ հակառակը՝ փայտով բրդում է «թալանչուն» էլ ավելի խորը, որ վերջինս խորտակվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պողոսը ուրախ է՝ «թալանչին» պատժվում է։ Ցամաքի վրա կանգնած մարդիկ Պողոսին գոռում են, որ դիմի փայտով մարդու օգնությանը, բայց նա չի անում դա։ Պողոսը խեղդվելով հետևում է, թե ոնց է խեղդվում «թալանչին»։ Զավեշտը այն է, որ փայտով մարդն էլ, սկսում է խորտակվել, բայց տրանսի տակ շարունակում է խեղդամահ անել “թալանչիին”։

Եզրահանգում. Պողոսը չի ուզում ապրել։ Իր մեջ սպանվել է ամենակարևորը՝ ապրելու ցանկությունը։ Նույնիսկ իրեն փրկելու դեպքում չկա վստահություն, որ իր մոտ կարթնանա ապրելու ցանկությունը։

Արա  Վարդանյանի   ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով