«Փաշինյանի քաղաքակրթական նոր մակարդակն ու նրա դստեր ճաշակը». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քիչ առաջ Նիկոլի այսօրվա լայվն էի նայում։ Էն որ ասում էր, թե քաղաքակրթական նոր մակարդակի են բարձրացրել Ապրիլի 24-ի միջոցառումները։ Էն որ բողոքում էր «արևածաղիկ չրթելով» հուշահամալիր գնացողներից։ Էն որ դժգոհում էր, փողոցներն աղտոտող ծաղիկ վաճառողներից, ինչ-որ «ատկատներից» և այլն։ Կարծում եմ՝ շատերդ եք տեսել վարչապետի այդ տեսաուղերձը։ Երևի նաև նողկացել, թե ով է խոսում քաղաքակրթական նոր մակարդակի մասին։ Մարդ, ում ընտանիքը, հարազատ աղջիկը «Մեխակներս ու՞մ նվիրեմ» հայտնի ռաբիզ լսելով, ինքն իրենով հիանում և հետո այդ ամենի ձայնագրությունը համացանցում է տեղադրում։ Դե արի ու մի ասա՝ գնա տնեցիքիդ ու քո մակարդակը բարձրացրու, այ կեղծ ու սրբապիղծ արարած։

…………………..

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ապրիլի 24-ի միջոցառումների, հատկապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մարդկանց երթն արգելելու հետ կապված քաղաքական դաշտում, ըստ էության, ոչ ոք մեղադրանքի ոչ մի խոսք չհնչեցրեց Փաշինյանի ու նրա Կառավարության հասցեին։ Բոլորը տեսնում էին վերջիններիս ապիկարությունն ու կայացված մի շարք, մեղմ ասած, վիճելի որոշումները, բայց լռում էին՝ դրության մեջ էին մտնում, հասկանում էին, որ արտակարգ դրություն է, կարող են նաև թերացումներ լինի։ Կրկնում եմ՝ խոսքը քաղաքական դաշտի մասին է։ Ժողովուրդը շատ դժգոհեց և ճիշտ արեց։

Բայց հարցը դա չէ։ Քիչ առաջ Նիկոլի այսօրվա լայվն էի նայում։ Էն որ ասում էր, թե քաղաքակրթական նոր մակարդակի են բարձրացրել Ապրիլի 24-ի միջոցառումները։ Էն որ բողոքում էր «արևածաղիկ չրթելով» հուշահամալիր գնացողներից։ Էն որ դժգոհում էր, փողոցներն աղտոտող ծաղիկ վաճառողներից, ինչ-որ «ատկատներից» և այլն։ Կարծում եմ՝ շատերդ եք տեսել վարչապետի այդ տեսաուղերձը։ Երևի նաև նողկացել, թե ով է խոսում քաղաքակրթական նոր մակարդակի մասին։ Մարդ, ում ընտանիքը, հարազատ աղջիկը «Մեխակներս ու՞մ նվիրեմ» հայտնի ռաբիզ լսելով, ինքն իրենով հիանում և հետո այդ ամենի ձայնագրությունը համացանցում է տեղադրում։ Դե արի ու մի ասա՝ գնա տնեցիքիդ ու քո մակարդակը բարձրացրու, այ կեղծ ու սրբապիղծ արարած։

Ուրեմն եթե մարդիկ լռում են, չեն ուզում մեր սուրբ նահատակների հիշատակի օրը ավել մի բառ ասել, դա իշխանության կողմից որպես փիարվելու, ողջ ժողովրդին ու քաղաքական հակառակորդներին սևացնելու առի՞թ է ընկալվում։ Բա չե՞ն մտածում, որ իրենց ասած ամեն մի խոսքին տասը պատասխան կա։ Ու բոլորը էն մասին, թե որքան ինքնահավան, ստոր ու ապիկար են այս իշխանությունները։ Սա ի՞նչ բան է։ Որքա՞ն կարելի է հանդուրժել այս տգիտությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 Հրանտ Մելիք-Շահնազարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով