Փաշինյան Նիկոլի ամերիկահպատակ թիմի և սորոսականների՝ Հայաստանի հաջորդ՝ ազգային-պետական իշխանության մեջ լինելը բացառո՛ւմ .Խաչիկ  Ասրյան

Հայաստանում, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իշխանության եկան ազգադավ-ամերիկահպատակ լակոտակրատիան և սորոսական գործակալներն, ովքեր վարում են ընդգծված՝ ապազգային հակահայ քաղաքականություն՝ ոչնչացնելով և հեղինակազրկելով Հայկական ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Արցախյան Հաղթանակի Ոգին, Հայոց Ազգային Բանակը, Հայոց լեզուն և Հայ Ժողովրդի պատմությունը, պետական կառավարման ինստիտուտները: Հայաստանում ինչե՞ր են ամերիկյան դեսպանատունն ու Սորոսը, և ինչո՞ւ Հայ Ժողովրդի կողմից չընտրված, Հայ Ժողովրդի ու Հայաստանի հետ որևէ կապ չունեցող այս սուբյեկտները տան տիրոջ իրավունքով տնօրինում են Հայաստանի ռեսուրսները, կառավարման համակարգը, ներկայացնում են օրենսդրական նախագծեր, իրականացնում համակարգային ավերիչ փոփոխություններ, հասարակության մեջ հրահրում բախումներ:

Սուտ, կեղծիք, մանիպուլյացիա ու պոպուլիզմ. սա այն հոտած վարագույրն է, որի ետևում այսօր լուրջ ու հակահայ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում: Ազգային ինքնիշխան պետություններ կործանող Ամերիկան և ավանտյուրիստ ու թրքամոլ Սորոսն իրենց լայն ցանցն են հաստատել Հայաստանում ու փաստացի զավթել են Հայաստանի իշխանությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի այսօրվա իշխանությունը կազմված է բացառապես ամերիկահպատակ և սորոսամոլ գործակալներից, որոնք քանակական մեծամասնություն են կազմում Հայաստանի գործադիր, օրենսդիր և դատական համակարգերում:

Հայաստանի կառավարման կադրային ողբալի վիճակ, տնտեսության սրընթաց ձախողումներ, պետական բյուջեից թալան՝ պարգևավճարների տեսքով. ահա՛ նիկոլաամերիկասորոսական իշխանության ձեռագիրն ու արդյունքը:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը երբե՛ք թույլ չի տալու Փաշինյան Նիկոլի ապազգային ու թրքամետ իշխանության ավերիչ ու կործանիչ քաղաքականության շարունակությունը Հայաստանում, և ցախավելով է սրբելու ստոր  ու ծախված ամերիկահպատակ և սորոսական ծաղրածուներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաշինյան  Նիկոլի  ամերիկահպատակ  թիմի  և  սորոսականների՝ Հայաստանի  հաջորդ՝  ազգային-պետական  իշխանության  մեջ  լինելը  բացառո՛ւմ  ենք:

 

 «Հայոց  Արծիվներ.  Միասնական  Հայաստան»

կուսակցության   Նախագահ՝   Խաչիկ  Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով