Պատկերացնում ե՞ք՝ մարդիկ 2 տարի ա պատգամավոր ու պաշտոնյա են ու ես իրանց անուն-ազգանունները չեմ հիշում

Այսօրվա ԱԺ-ի իշխող Իմ քայլը խմբակցության 88 պատգամավորների մեծ մասի անուն-ազգանունները ես չգիտեմ, չեմ հիշում, իմքայլական նախարարների ու փոխնախարարների մեծ մասինն էլ չեմ հիշում: Պատկերացնում ե՞ք՝ մարդիկ 2 տարի ա պատգամավոր ու պաշտոնյա են ու ես իրանց անուն-ազգանունները չեմ հիշում: Դա ոչ թե նրանից ա, որ իմ հիշողությունը վատն ա (ես իրականում ընտիր հիշողություն ունեմ), այլ նրանից ա, որ իրանք հիշելու բան չեն, իրանք ոչմիբան են: Ու էդ ոչմիբանները միլիոններով պարգևավճարներ են ստանում ու մի հատ էլ նեղվում են, թե կես միլիոն աշխատավարձը իրանց քիչ ա:

Ժող ջան, ճիշտը գիտե՞ք որն ա: ճիշտը էն կլներ, որ ձեր աշխատավարձերը լիներ 14 հազար դրամ, որից 1200 դրամը լիներ պահումները, մաքուրով ստանայիք 12 հազար 800, բայց էդ ոչ թե ամսեկան, այլ՝ տարեկան, ու դրանով մի տարի յոլա գնայիք: Այ ճիշտը դա կլներ՝ ձեր կատարած աշխատանքի որակին համապատասխան: Ես որպես քաղաքացի ձեր աշխատանքի արդյունքը էդքան եմ գնահատում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիմա հասկանում ե՞ք, թե դուք ձեզ արդարացի հասանելիք գումարից քանի անգամ շատ եք ստանում: Մի նեղվեք, վայելեք, քանի ձև ունեք, որովհետև ժամանակավոր ա:

Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ  Կարեն  Վարդանյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով