Պարգևավճար ստանալու ժամանակ չի, չենք ստացել. ՀՀ փոխոստիկանապետ

Այս պահի դրությամբ պարգևավճար ստանալու ժամանակ չի, և չենք ստացել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել  է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ժամանակահատվածում շարքային և կրտսեր սպայական անձնակազմերի ծառայողները, ոստիկանապետն ու իր տեղակալները ստացե՞լ են պարգևավճարներ, թե՞ դրանք ևս փոխանցվել են վիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ չի բացառվում, որ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ հաշվեհամարին փոխանցումներ կատարել են: «Պարզապես ուզում եմ ասել, որ ոստիկանութուն համակարգված դրամահավաք չի եղել»,-ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով