Պահանջագի՛ր

Երկիր մոլորակի տարբեր անկյուններում տեղի են ունենում աշխարհաքաղաքական ազգակործան
սրընթաց փոփոխություններ՝ արտաքինից, հիմնականում, ժողովրդավար և ազատատենչ, իսկ
իրականում՝ մեծ խառնակիչ, պատերազմների ջատագով ու ժողովուրդների կործանման հիմք
հանդիսացող Ամերիկա պետության ղեկավարների անմիջական հրահրմամբ:
Աշխարհում վերջին տասնամյակների ընթացքում բիոլոգիական մահացու վարակների
պատճառով տեղի են ունենում միլիոնավոր մահեր: Վերլուծաբաները գալիս են այն միաձայն
կարծիքին, որ բիոլոգիական մահացու վարակների ստեղծումն, ակտիվացումն ու տարածումը սերտ

ու անմիջականորեն կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից աշխարհում
ստեղծված ու գործող բիոլաբորատորիաների հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներն, իր մարդակործան քաղաքականությամբ, Հայաստանում
հիմնադրել է մահացու վարակ ստեղծող բիոլաբորատորիաներ, որոնց ֆինանսավորում է Ամերիկայի
Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը տեղեկացնում է Ձեզ, որ,
Հայաստանում գտնվող՝ ամերիկյան զինված ուժերի ենթակայության տակ գործող
բիոլաբորատորիաները ծանր հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու
ազգային անվտանգության համար, և Հայաստանում գտնվող ամերիկյան նույն
բիոլաբորատորիաները անկանխատեսելի դանդաղ գործողության ռումբ են, որի մահացու պայթյունի
հրամանը գտնվում է Ձեր՝ չհրկիզվող գաղտնի պահարանի մեջ:
Ելնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից և Հայ Ժողովրդի առողջության
պահպանման առաջնահերթությունից՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ ի դեմս Ձեզ, պահանջո՛ւմ է լուծարել և
ոչնչացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և Ամերիկայի Միացյալ Նահանգների
ենթակայության տակ գործող բոլոր բիոլաբորատորիաները՝ այդ մասին հրապարակավ հստակորեն
տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու բնակիչներին:
Քրիստոնյա Հայ Ազգը իմաստուն և սրբագույն ազգ է, և բացառապես ինքնուրույն է որոշում իր
ինքնիշխան պետությանը վերաբերող բոլոր հարցերը, և չի դառնալու ամերիկյան՝ ազգերին
ստրկացնելու և ոչնչացնելու քաղաքական ծրագրերի մասը։ Երբե՛ք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամերիկայի Միացյալ Նահանգների
« 20 » ապրիլի 2020 թ. նախագահ Դոնալդ Թրամփին

Կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով