Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում ասված է.

«Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության պահպանման հարցում: Համաճարակի այս օրերին ձեզ բոլորիդ մաղթում եմ նաև քաջառողջություն և համբերություն՝ մարդկությանը պատուհասած այս դժվարությունները հաղթահարելու համար:

Թող նոր տարին բերի հաջողություն, ձեռքբերումներ և առաջընթաց»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով