«Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա, քանզի սեփական շահը պետական շահից վեր դասող մարդու տեղը քաղաքական աղբամանն է».Տիգրան  Վարդանյան

Հայաստանի Հանրապետության ղեկը ստանձնած անձնավորությունը գտնվում է անհավասարակշիռ վիճակում: Սեփական թիմի ներսում սկսված ներքին պառակտումը, պետության ապիկար կառավարումը, քրեական գործերի միջոցով շանտաժ անելը, պետական ինստիտուտների քայքայումը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների տապալումը, քաղաքացի-պետություն կապի կորուստը, պետություն-եկեղեցի «կռիվը», ատելության սերմանումը, գանձագողությունը, պետության միջազգային հեղինակազրկումը ոչ այլ ինչ է, քան ձախողված պոպուլիստ և ոչ պետականամետ լինելու հարյուր տոկոսանոց պատկեր:

Իշխանության ներսում սկսված առնետավազքը և աթոռակռիվը, ոչ այլ ինչ է, քան վախի բացահայտ դրսևորում վերջիններիս կողմից: Իշխանությունը փախնում է այս մարդկանց ոտքերի տակից, որը Հանրապետությունում կարող է առաջացնել էլ ավելի խորը ցնցումներ: Այս ամենին զուգահեռ իշխանությունը չի կարողանում կառավարել համաճարակի տարածումը, որի վառ ապացույցն է վարակվածների թվի աճի շարունակական բնույթ կրելը: Հայտարարված արտակարգ դրությունը ևս ձախողված է, քանզի Հանրապետությունում ստեղծված պատկերը բոլորդ էլ շատ լավ տեսնում եք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իշխանության համակիրներին եղբայրաբար հորդորում եմ, որպեսզի զերծ մնան այնպիսի մտքեր հնչեցնելուց, որոնք կարող են սրել իրավիճակը պետության ներսում: Ավելի քան համոզված եմ, որ ներքին պառակտումը այս օրհասական պահին անթույլատրելի է և պետք է հստակ հաշվի առնեք, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրելու է սեփական հարցերը լուծել, այլ ոչ թե ձերը:

Հարգելի՛ հայրենակից

2018թ. մասնակցելով զանգվածային անկարգություններին և պահանջելով նախկին իշխանությունների հրաժարականը, դուք առաջնորդվում էիք միայն մեկ մտքով, որ ձեր բոլոր դժվարությունների մեղավորը Սերժ Սարգսյանն է: Ցավոք, երկու տարի շարունակ դուք ականատես եղաք, որ նախկին խմբագրի կամ գումարով հոդված գրողի և ոչ մի ասած չապացուցվեց, սկսված արագաչափերից, վերջացրած թալանով: Երկու տարի շարունակ, մենք բոլորս ականատես ենք լինում Փաշինյան ընտանիքի կողմից կազմակեպվող շոուների, որոնք ոչ թե բարելավում են ՀՀ քաղաքացու կյանքը, այլ միայն ու միայն վատթարացնում: Մենք հասկանում ենք, որ ոչ մեկ բացի մեզանից մեղավոր չէ այս դառը իրականության մեջ: Եվ ուրեմն պետք չէ վատ զգալ երկու տարի առաջ կատարված սխալ ընտրությունից, քանզի պետք է դառնաք ձեր ապագայի ճարտարապետը, այլ ոչ թե անցյալի ստրուկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նիկոլ Փաշինյանը օր առաջ պետք է հեռանա, քանզի սեփական շահը պետական շահից վեր դասող մարդու տեղը քաղաքական աղբամանն է:

Եվ ուրեմն: Կեցցե՛ այն Հայաստանը, որ գալու է Նիկոլ Փաշինյանից հետո:

Տիգրան  Վարդանյանի  ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով